ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուսության ցավոտ խնդիրը

ՎԻԴԵՈ

Կուսությունը գաղափար է, որը կարելի է բնութագրել իբրև մաքրություն, սրբություն, անարատություն: Իսկ ի՞նչ է կուսաթաղանթըԿուսաթաղանթըանատոմիական միավոր է, շարակցական հյուսվածքի մի կտոր` տեղակայված հեշտոցամուտքում: Ցավոք սրտի և շատ հաճախ կուսաթաղանթը և կուսությունը օգտագործվում են իբրև հոմանիշներ: Եթե կույս, ապա` կուսաթաղանթիպարտադիր առկայություն և հակառակը:

 

Մինչդեռ կուսություն գաղափարի կրողը` կույս է գաղափարով, այլ ոչ անատոմիական չափանիշով: Կույս աղջիկը երբևէ չի ճանաչել որևէ տղամարդու, չի զգացել տղամարդու մարմնի շունչը: Կուսությունը, և ոչ թե կուսաթաղանթը, անգնահատելի նվեր է, որ մատուցվում է ապագա ամուսնուն կամ սիրեցյալին: Կուսության հետ մեկտեղ օրիորդը ընտանիք է բերում ազնվություն, անկեղծություն, հավատ և վստահություն:

 

Դժբախտաբար սակայն, կուսության գաղափարը հակասության մեջ է հայտնվում կնոջ սեռական ֆիզիոլոգիայի հետ: Կնոջ մարմինը սկսում է ծաղկել, և արթնանում է սեռականությունը, որի հետ պետք է հաշվի նստել, քանի դեռ ինքը` սեռականությունը, «չի բարձրացրել բողոքի իր ձայնը»:

 

Սեռականությունը պահանջ ունի դրսևորման, այն էլ` լիարժեք դրսևորման, որ վերջին հաշվով ենթադրում է միաձուլում հակառակ սեռի հետ: Մինչդեռ մեջտեղ են ընկնում կուսության անզիջում գաղափարը և այդ չարաբաստիկ կուսաթաղանթը: Եվ ինչ է մնում անել, եթե չես ուզում արհամարհել սեռականության ներկայությունը մարմնումդ. մեջտեղից վերացնել գլխավոր արգելքը` կուսաթաղանթը, թեկուզև ժամանակավոր, կամ ուղղակի շրջանցել այդ արգելքը: Սակայն այս դեպքում էլ հայտնվում ես պարահանդեսին իբրև անկոչ հյուր, զարտուղի ճանապարհով հայտնված անօրինական դեմք, որի գլխավոր և կպչուն նպատակն է դառնում ինքնահաստատումը և ինքնաարդարացումը: ՈՒ այսպիսով սկսվում է կեղեքումների անողոք շրջանը: Հեռու մնացին անարատությունը, մաքրությունը, անկեղծությունն ու վստահությունը, մնացած արժեքներն ու ֆիզիոլոգիական նորմերը:

 

Դե ինչ արած` միշտ չէ, որ մարդը ներդաշնակ է ընթանում բնության օրենքներին…

 

Հեղինակ` Նարինե Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular