Երկրի վիճակից մարդու հավեսը փախել է. Վարդան Բադալյան (ֆոտո)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգիչ Վարդան Բադալյանի համար այս ամառն ամենեւին էլ բուռն ստեղծագործական մթնոլորտում չի անցնում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պասիվանալու պատճառը տրամադրության անկումն է. «Երկրի վիճակից մարդու հավեսը փախել է»,-դժգոհեց երգիչը:

Ի դեպ, Վարդանը վերջերս է վերադարձել Ստամբուլում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հյուրախաղերից: Ինչ վերաբերում է Հայաստանում համերգ ունենալուն, նա նկատեց. «Համերգային դաշտում նախկին ակտիվությունը մեզ մոտ այլեւս չկա: Երկրի սոցիալ-քաղաքական խառը վիճակն անմիջականորեն ազդում է այդ դաշտի գործունեության վրա»: Ամեն դեպքում, Վարդանը պատմեց, որ դեռեւս ապրիլին մտադիր է եղել Ստեփանակերտում հանդես գալ մենահամերգով, սակայն ապրիլյան պատերազմը խառնել է բոլոր պլանները, եւ համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է: Իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում չի բացառվում, որ այն կայանա աշնանը:
Աննա Բաբաջանյան