ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր տաղանդները կապված են ծննդյան օրվա հետ. ստուգեք՝ ինչի նկատմամբ հակում ունեք

ՎԻԴԵՈ

Բնությունը մեզանից յուրաքանչյուրին օժտել է կարողություններով։ Կարևոր է նկատել սեփական տաղանդները և զարգացնել դրանք։ Esotericblog.ru-ն գրում է, որ նումերոլոգիայի օգնությամբ ևս կարելի է բացահայտել կարողությունները և աշխատել՝ դրանք զարգացնելու ուղղությամբ։

Իմանալու համար, թե ինչ կարողություններով է ձեզ օժտել բնությունը, հարկավոր է ուշադրություն դարձնել ծննդյան օրվան։ Գումարեք ծննդյան տարվա, ամսվա և օրվա բոլոր նիշերը, մինչև միանիշ թիվ ստանաք։ Օրինակ՝ եթե ծնվել եք 17.01.1975թ., հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ 1+7+0+1+1+9+7+5 =31, 3+1=4:

#1՝ լիդերի կարողությունների խորհրդանիշ։ Հաջողության եք հասնում ցանկացած կոլեկտիվ աշխատանքում, քանի որ կարողանում եք մարդկանց տանել ձեր ետևից։ Նախաձեռնող եք, համառ, պատասխանատու, շփվող։ Լավ ղեկավար եք։ Եթե այս պահին ղեկավար պաշտոն եք զբաղեցնում, հիշեք, որ ամեն ինչ սկսել եք քչից, և ակտիվ գործողությունների ձեռնամուխ եղեք։

#2՝ խաղաղասիրության և դիվանագիտության խորհրդանիշ։ Կարողանում եք համաձայնության գալ, դեպի ձեզ տրամադրել ամենահավակնոտ մարդկանց, հեշտությամբ հարթել ցանկացած վեճ։ Այսպիսի կարողություններ ունեցող մարդիկ կարող են հաջողության հասնել գրեթե յուրաքանչյուր ոլորտում. նրանք կարող են լավ հոգեբան, փաստաբան, դիվանագետ և ձեռնարկատեր դառնալ։

#3՝ կենսուրախության և ոգեշնչման խորհրդանիշ։ Առանձնանում եք հարուստ երևակայությամբ, էներգիայով, ստեղծարարությամբ, ինչպես նաև կարողանում եք այնպիսի վստահությամբ ձևակերպել սեփական մտքերը, որ նույնիսկ մտերիմները հաճախ չեն կարողանում ճշմարտությունը տարբերել ստից։ Մեծ հաջողությունների եք հասնում գեղարվեստում, հատկապես՝ դերասանական վարպետության ոլորտում։

#4՝ գործնականության և կենտրոնացած լինելու խորհրդանիշ։ Կենտրոնանալու կարողությունն ու ուշադրությունը դետալների նկատմամբ այս թվի հովանավորության ներքո գտնվող մարդկանց օգնում են հաջողության հասնել նույնիսկ ամենաբարդ և միօրինակ աշխատանքում։ Նրանք հաջողությամբ բարդ հաշվարկներ են կատարում և ճշգրիտ ծրագրեր կազմում։ Այդ պատճառով էլ իրենց հրաշալի դրսևորում են ֆինանսական, ինչպես նաև՝ ճարտարապետական նախագծման ոլորտում։

#5՝ հետաքրքրասիրության և մեծ էներգիայի խորհրդանիշ։ Ձգտում են ճանաչել աշխարհը, վերլուծել և բացատրել դրա զարմանալի երևույթները։ Որպես կանոն՝ չհյուծվող ուժ ունեն՝ իրենց և շրջապատի համար գիտելիքների նոր հորիզոններ բացելու համար։ Հրաշալի գիտնականներ, ուսուցիչներ, հնէաբաններ են դառնում։

#6՝ պարտքի ու հավատարմության խորհրդանիշ։ Մեծ ուժ ունեն, որն ամբողջությամբ բացահայտվում է բարձր մարդկային նպատակների ծառայելու համար։ Նրանք հրաշալի դաստիարակներ են, ուսուցիչներ, բժիշկներ։ Որպես կանոն՝ միշտ օգնում են մարդկանց՝ աջակցություն ցուցաբերում, իմաստուն խորհուրդներ տալիս, հրաշալի դաստիարակում երեխաներին։

#7` ստեղծարարության և իմաստնության խորհրդանիշ։ Բարձր ինտելեկտուալ և վերլուծական կարողություններ ունեն։ Հեշտությամբ են յուրացնում տեղեկատվությունը, կարողանում են թափանցել երևույթների խորքը։ Խորաթափանց են, կարողանում են տեսնել մարդկանց ներաշխարհը։ Հաջողությամբ դրսևորում են իրենց ինտելեկտուալ գործունեության և արվեստի բնագավառում։

#8՝ Կամքի և ուժի խորհրդանիշ։ Կարողանում են ելք գտնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներից և հաղթահարել բոլոր խոչընդոտները, որոնց բախվում են նպատակին հասնելու ճանապարհին։ Հաջողությունների են հասնում ցանկացած բնագավառում, որը հոգեբանական և ֆիզիկական դիմացկունություն է պահանջում։

#9՝ ստեղծագործականության խորհրդանիշ։ Տարբերվում են իդեալի նկատմամբ հավատով և աշխարհը կատարելագործելու ձգտումով։ Ընկալունակ են, ստեղծագործ։ Իրենց դրսևորում են ստեղծագործական գործունեության մեջ՝ դերասանական խաղ, երաժշտական ստեղծագործությունների մշակում, և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular