ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայազգի աշակերտներն այցելել են Մեջլիս (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում հայազգի աշակերտներն առաջին անգամ այցելել են Անկարայում գտնվող Ազգային խորհրդարան, Ստամբուլի Դադյան հայկական վարժարանի սաները Մեջլիս են եկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի ուղեկցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Դողանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, հայ աշակերտների մեջլիսյան այցելությունը տեղի է ունեցել հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ: Պատգամավորն ընդգծել է հայ աշակերտների՝ որպես այդ երկրի քաղաքացի իրենց ունեցած իրավունքների ու քաղաքացիական ակտիվության  գիտակցության զարգացումը:

«Այս խորհրդարանը բոլորինս է: Եթե կարող ենք նրանց օրինակ ծառայել Մեջլիսում՝ շատ երջանիկ եմ», - գրել է Սելինա Դողանը՝ շեշտելով, որ ինքը նույնպես ժամանակին սովորել է Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի Դադյան հայկական վարժարանում:

Նշենք, որ Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրան զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

Image may contain: 13 people, people smiling, people sitting and people standing

Image may contain: 3 people

Image may contain: 22 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: 15 people, people smiling, people sitting

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular