ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ կյանք ունեն

ՎԻԴԵՈ

ԽոյПохожее изображение

Խոյերի կյանքը բարդացնող հիմնական խնդիրը նրանց կտրուկ բնավորությունն է՝ամեն ինչ չափազանցնելու հակվածության ֆոնին: Նրանք կարող են աննշանխնդիրները տիեզերական մասշտաբի հասցնել: Հարազատներն ու մտերիմներնանմիջապես չեն շտապում Խոյերին օգնության, քանի որ բազմիցս բախվում են նրանցանկառավարելի ագրեսիային, որը սադիզմի է հասնում: Նրանք տանել չենկարողանում, երբ իրենց հակաճառում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են: Սեփական ճակատագրի հետ «հարաբերությունները» հարթելու համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել, կառավարել սեփական էմոցիաներն ու արարքները, կարողանան զիջել եւ խնդիրները լուծել «սառը» գլխով:

Երկվորյակ

Երկվորյակները երջանկության ճանապարհին երկու լուրջ խոչընդոտ ունեն. անկայուն բնավորությունն ու ճակատագրական ամեն ինչի հանդեպ հակվածությունը: Նրանց տրամադրությունը տրամադրության եւ օրինաչափության սահմաններից դուրս է, այդ պատճառով ոչ բոլորն են ցանկանում նրանց հետ գործ ունենալ՝ վախենալով, որ կխաբվեն: Երկվորյակները դա չարությունից ելնելով չեն անում: Պարզապես ինչ-որ պահի փոխում են իրենց որոշումը: Արդյունքում անհաջողության մատնվելով՝ նրանք խնդիրների արմատն իրենց մեջ չեն փնտրում: Նրանք ավելի մեծ հաջողությամբ մտածում են, որ տիեզերքն է այդպես որոշել: Երկվորյակներին հաջողության հարցում խնդիրներ են ունենում նաեւ եսակենտրոն բնավորության պատճառով: Նրանք կարծում են, որ աշխարհը միայն իրենց շուրջ պետք է պտտվի, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքը դրանից բարդանում է, դե ինչ, դա բացառապես նրանց խնդիրն է: Սակայն Խեցգետինները, ամեն դեպքում, պետք է սովորեն սեփական ձեռքը վերցնել իրենց կյանքը:

Խեցգետին

Խեցգետինների երջանկությանը խանգարում է զգուշավորությունն ու անգործ երազկոտության հանդեպ հակումը: Նրանք բազմաթիվ դրական կողմեր եւ հարուստ կենսափորձ ունեն, սակայն հաճախ այն օգտագործում են ոչ թե նորանոր բարձունքների հասնելու, այլ սեփական աշխարհում վտանգներից թաքնվելու համար: Իսկ ճակատագիրը փոխհատուցում է նրանց, ովքեր անվախ կերպով շարժվում են դեպի իրենց նպատակը եւ չեն վախենում ոչնչից: Խեցգետինները պետք է կարողանան ավելի վստահ ծրագրեր կազմել, ակտիվ գործել եւ առանց հետ նայելու առաջ ընթանալ:

Կշեռք

Կշեռքներն ամբողջ կյանքում պայքարում են ինչ-որ մեկը թվալու, ոչ թե լինելու գայթակղության դեմ: Նրանք չափազանց կախված են շրջապատի կարծիքից, այդ պատճառով ամեն ինչ անում են՝ գովասանքի, հավանության, հիացմունքի արժանանալու համար: Լինելով սպասելիքներն արդարացնելու մշտական պատրաստվածության վիճակում՝ Կշեռքները շատ էներգիա են ծախսում եւ չեն կարողանում իրականացնել սեփական գաղափարները: Նրանք կարող են միայն իրականացնել ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը: Կշեռքները դժվարությամբ են հաղթահարում սեփական բարդույթները: Երջանկության արժանանալու համար Կշեռքները պետք է հրաժարվեն բազմաթիվ տեսակետներից, սեփական կարծիքն ունենան եւ կարողանան օգտագործել այն կենսական նշանակության որոշումներ կայացնելու համար:

Կարիճ

Կարիճներն իրենք են կերտում իրենց ճակատագիրը: Սակայն դյուրին ճանապարհների երկրպագու չլինելով, նրանք հաճախ գիտակցաբար տհաճությունների են բախվում, քանի որ անկեղծորեն ենթադրում են, որ երջանկությունը դյուրին չի լինում: Կարիճները դիմակայում են դժբախտություններին եւ զարմանալիորեն հառնում են մոխրից: Սակայն դրանից կյանքը միայն ավելի է բարդանում: Կարիճները սովոր չեն ճկվել, եթե նույնիսկ դա ճակատագիրն է պահանջում. նրանց համառությունն անկոտրում է:

Ձկներ

Ձկների բոլոր դժբախտությունների պատճառը ծայրահեղություններն են: Նրանց մի մասը խոցելի է եւ մելամաղձոտ, մյուսները՝ հակառակը, նյարդային էներգետիկ բնավորություն ունի, մշտապես լարված վազքի պայմաններում է ապրում: Ճակատագրի փորձությունների դեմ մշտական պայքարը հաճախ նրանց հյուծում է ֆիզիկապես եւ բարոյապես: Նրանք ամբողջ ուժերը ծախսում են՝ ապացուցելու երջանկության իրենց իրավունքը, եւ հաճախ սեփական համոզմունքների գերին են դառնում, որ որքան շատ տան, այնքան շատ արժանի կլինեն երջանկության: Այդ պատճառով, եթե նոր խնդիրներ են ծագում, նրանք անկեղծորեն չեն հասկանում՝ ինչի համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular