ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անքնությունը հանգիստ չի՞ տալիս. կարդացեք սա

ՎԻԴԵՈ

168.am-ը գրում է.

Լիարժեք քունը թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա՝ ինչու է հարկավոր քայլեր ձեռնարկել անքնության դեմ։

Steptohealth.ru-ն գրում է, որ սննդամթերքի մի խումբ կարող է բավական արդյունավետ լինել անքնության դեմ պայքարում։ Դրանց պարբերական օգտագործումը թուլացնում է մկանների լարվածությունը և նպաստում քնի որակի լավացմանը։

Տաք կաթ։ Մեկ բաժակ տաք կաթն անքնության դեմ պայքարում լավագույն բնական միջոցներից է։ Կաթն օրգանիզմն ապահովում է հանգստացնող և քունը խթանող նյութերով։ Կաթը մեծ քանակով տրիպտոֆան է պարունակում՝ անփոխարինելի հակաօքսիդանտ, որը հարկավոր է մելատոնինի և սերոտոնինի արտադրության համար՝ երկու կարևոր նյութեր՝ քնի կայուն ցիկլի համար։

Ընդեղեն։ Ընդեղենը մեծ քանակով կալորիաներ և առողջ ճարպեր է պարունակում, ինչպես նաև մելատոնին՝ նյութ, որն օգնում է քնել։ Մի բուռ նուշը կամ ընկույզը կարող են օգնել իջեցնել սթրեսի մակարդակը, հագեցնել քաղցը։ Միայն թե հաշվի առեք, որ ընդեղենը չպետք է աղի կամ քաղցր լինի։

Խաշած ձու։ Անքնության պատճառներից մեկը սովն է, որը կարող է ստիպել արթնանալ գիշերային ժամերին և շտապել սառնարանի մոտ։ Սպիտակուցներով հարուստ սնունդը, օրինակ՝ ձուն, օգնում է առավել երկար հագեցածության զգացում ունենալ և գիշերը սովից չարթնանալ։ Ընթրիքին սննդակարգ ներառեք ձու, բանջարեղեն, հեշտ յուրացվող մթերք։

Մեղր։ Բնական մեղրը խորհուրդ է տրվում քնի որակի լավացման համար։ Մեղրն օրգանական շաքար է պարունակում, որն ուղեղին օրեքսինի արտադրությունը նվազեցնելու ազդանշան է ուղարկում՝ նյութ, որը սթափության զգացում է հաղորդում։ Բացի այդ՝ մեղրը քնաբեր հատկություններ ունի, այն օգնում է նվազեցնել ուղեղի ակտիվությունը և որակյալ քուն ապահովել։

Բնական յոգուրտ։ Բնական յոգուրտը տրիպտոֆան է պարունակում, հակաօքսիդանտներ, որոնք հարկավոր են որակյալ քնի համար։ Այն նաև կալցիում և կալիում է պարունակում՝ հանքանյութեր, որոնք օգնում են ազատվել մկանների լարվածությունից ու սթրեսից։ Ի տարբերություն սովորական յոգուրտների՝ բնական յոգուրտն ավելի քիչ լակտոզա, շաքար և ավելի շատ որակյալ սպիտակուցներ է պարունակում։

Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադի՝ չափավոր քանակով օգտագործումն օգտակար է առողջության համար, քանի որ նպաստում է ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Այս մթերքը հակաօքսիդանտներ և ակտիվ միացություններ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են վաղաժամ ծերացումից և մի խումբ հիվանդություններից։ Շոկոլադը խթանում է սերոտոնինի արտադրությունը՝ հորմոն, որը հանգստացնում է մարմինն ու ուղեղը։

Բանան։ Բանանը բարձրորակ և սննդարար մթերք է, որի բաղադրության մեջ մեծ քանակով տրիպտոֆան և հանքանյութեր են մտնում։ Բանանի օգտագործումը խթանում է մելատոնինի և սերոտոնինի արտադրությունը, հանգստացնում մկաններն ու նյարդային համակարգը։

Հավի միս։ Սա ևս տրիպտոֆանի աղբյուր է, որն անքնության դեմ պայքարի հիմնական միջոցն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular