ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիսագիտակից վիճակում ակտիվիստին Ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղափոխեցին հիվանդանոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Քիչ առաջ ոստիկանության նոր Նորքի բաժնից շտապ օգնության մեքենայով Նոր Նորքի հիվանդանոց տեղափոխեցին երեկ գիշեր բերման ենթարկված մի երիտասարդի`Ահարոն Անտոնյանին։

Նրան տեղափոխեցին պատգարակով, փորի վրա պառկած։ Երիտասարդն անշարժ էր, կիսագիտակից, ուժասպառ վիճակում։

Ոստիկանության բաժնի մոտ հավաքված մարդիկ վստահեցնում էին, որ երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանությունում:

Նրա հարազատներն այնտեղ չէին եւ ամենայն հավանականությամբ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց որդու հետ։

Տեղեկացնենք նաև, որ այդ պահին ոստիկանական բաժանմունքում էր նաև օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Աղբյուրը` armtimes.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular