ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի 2018թ.-ի բյուջեն ոչ թե հետընթացի, այլ առաջընթացի բյուջե է. փոխքաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

  Ներկայացված բյուջեն առաջընթացի բյուջե է, դա հիմնավորվում է առաջին հերթին նրանով, որ Երևան համայնքը իր սեփական եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացնում է 7 տոկոսով, և դա բավականին շոշափելի ցուցանիշ է, նույն չափով ավելացվում են ծախսերը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե 2018թ.-ի բյուջեով սպասվում է հետընթացի տարի, քանի որ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով քիչ եկամուտներ և ծախսեր կունենա, փոխարենը եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երևանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երևանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ։

Վահե Նիկոյանի խոսքով՝ հնչեցված գնահատականները իրականությանը չեն համապատասխանում, այդպիսի գնահատականներ տրվում են ոչ մասնագիտական ուսումնասիրության արդյունքում։

«Ինչ վերաբերում է ընդհանուր եկամուտների ցուցանիշի տարբերությանը՝ 4 մլրդ, ապա բյուջետային ուղերձում դա մանրամասն հիմնավորվում է պետական բյուջեի նախագծով Երևանի քաղաքապետին պետության կողմից պատվիրակված լիազորությունների համար որոշ վարկային ծրագրերի գծով նախատեսված գումարների տարբերությամբ։ Ի դեպ, պիտի նշեմ, որ այդ ցուցանիշները բազմաթիվ անգամ փոփոխության են ենթարկվում փաստացի կատարողականներից ելնելով»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular