ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանում համաժողովի անցկացումը ՝ համոզմունք հայտնելով, որ դրա շրջանակում կազմակերպվող քննարկումները կարևոր հարթակ կհանդիսանան կարծիքների փոխանակման համար: 

«Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի հետ համագործակցությունը, և մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ մենք բաց և պատրաստակամ ենք Կոնգրեսի հետ համատեղ հստակ ծրագրերի իրականացման համար: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական է: Նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը և այդ համատեքստում Եվրոպայի խորհրդի կոնգրեսին առաջարկելու ենք 2018 թվականին Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում համատեղ կազմակերպել «Հին քաղաք, խելացի քաղաք» խորագրով ցուցահանդես», - ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմն իր հերթին առանձնակի կարևորելով Երևանում համաժողովի անցկացումը, նկատել է, որ այն հրաշալի հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 21-ամյա գործունեությունն ու նախանշելու բարեփոխումների առաջիկա ծրագրերը:
«Պարոն քաղաքապետ, մենք մեծապես կարևորում ենք Ձեր՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային կոնգրեսի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումներում Ձեր հանձնառությունը: Ինչ վերաբերում է Երևանի 2800-ամյա հոբելյանին, ապա նախ ուզում եմ նշել, որ նման պատկառելի տարիքն արդեն իսկ փաստում է, որ Երևանն արժանի է իր մշակույթով և ձեռքբերումներով հավուր պատշաճի ներկայանալու ամենուր: Եվ համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Ձեզ՝ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցում»,- նշել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստյոմը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը բեղմնավոր և արդյունավետ աշխատանք է մաղթել երևանյան համաժողովի մասնակիցներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular