ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի զարգացման 2018թ. ծրագրի, բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման մասին որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերն ու առանձնացրել հիմնական շեշտադրումները:
«Կարևորելով վարչական շրջանների համաչափ զարգացման սկզբունքը՝ 2018 թվականին ևս կպահպանվեն մեր կողմից առաջնահերթություն դիտարկված ծրագրերը, մասնավորապես՝ ճանապարհների կառուցման ծրագրի շարունակականության ապահովումը, էներգախնայողության բարձրացմանը միտված միջոցառումները, այդ թվում արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, ինչպես նաև նոր աղբավայրի կառուցումը և մի շարք այլ ծրագրեր: Հաշվի առնելով, որ օրենքում վճարների տեսակների առումով որոշակի փոփոխություններ են կատարվել և որ, մասնավորապես, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար պետք է սահմանել տեղական վճարներ, մեր կողմից ևս, օրենքի պահանջին համապատասխան, ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր: Անդրադառնալով կրթամշակութային օջախներին` պետք է նշեմ, որ, հաշվի առնելով առկա իրավիճակը, նախատեսում ենք բոլոր վարչական շրջաններում ծառայությունների համար սահմանել ընդհանուր միասնական վճար: Ներկայացված նախագծերով նախատեսվել են, իհարկե, նաև որոշակի արտոնություններ», - ընդգծել է Վահե Նիկոյանը: 
Այնուհետ քաղաքապետի տեղակալը մանրամասն պատասխանել է նախագծերին առնչվող խորհրդի անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները: Օրակարգում ներառված 5 նախագծերը խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ կներկայացվեն հանրային քննարկման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular