ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մկրտչյանի ինքնախոստովանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կայացավ այն բաղձալի հանդիպումը, որի մասին այդքան երազում էին ուսանողները: Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար դասադուլ հայտարարած ուսանողներից մի քանիսի հետ այսօր հանդիպեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա վերահաստատեց նախկինում արտահայտած իր դիրքորոշումը պնդելով. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հայրենիքի ծառայության ուղղությամբ արտոնություն չի ունենալու»:

Անկեղծ ասած, ես չգիտեմ թե ուսանողների ինչու՞ էին այդպես մոլեռանդությամբ հանդիպում պահանջում ԿԳ նախարարի հետ: Ի վերջո, եթե անգամ բացարձակ չես տիրապետում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, մեկ բան պարզից էլ պարզ է՝ Մկրտչյանը հարց լուծող չէ: Իշխանական տարբեր փոխակերպումներում նա ընդամենը ֆիգուր է: Արժանապատվություն ունեցող մարդը, չորս անգամ չի ձախողի նույն պաշտոնը, իսկ հետո, ցինիկ դեմքով արտաբերի մտքեր, որոնց իսկությանն անգամ ինքը չի հավատում:

Հասկանալի է, որ այս հանդիպումը ոչինչ չէր տալու, Մկրտչյանն էական ոչինչ չէր ասելու ու պնդելու էր այն, ինչն իրեն վաղուց ասել են: Սակայն պարզվում է, եղավ մեկ ուշագրավ բացահայտում: Ավելի շուտ ոչ թե բացահայտում, այլ իրականության արտացոլում: Մկրտչյանն անմեղ դեմքով պնդեց, թե այս լսարանի չափ կարող ենք երեք լսարան լցնել գիտությունների թեկնածուներով, սակայն նրանց մեծ մասը կապ չունի գիտության հետ: Դա մենք գիտենք պարոն Մկրտչյան: Օրինակ Տարոն Մարգարյանը: Գիտե՞ք ինչ լուրջ գիտական աշխատանքներով է զբաղված, ինչպիսի մենագրություններ է հրապարակում, ինչպիսի բացահայտումներ է արել: Չմոռանանք, նա ևս, ինչպես շատերը ձեր կոլեգաներից, գիտությունների թեկնածուներ, բայց իհարկե գիտենք, որ ոչ միայն նրանք, այլ նաև ձեր պաշտոնակիցների բազմաթիվ երեխաներ, պաշտպանել են, գիտության հետ կապ չունենալով: Նրանց միակ կապը գիտության հետ, եղել է իրենց պապաների ունեցած կապերը: Դա մենք տեսել ենք ու հասկացել ենք: Հիմա դուք ի՞նչ եք արդարանում: Մեր հաշվին ապրում եք, վերահսկեիք: Մեր հաշվին աշխատավարձ եք ստացել ու պարզվում է, ձեր իսկ խոսքերից, զբաղվում եք ձրիակերությամբ և կոռուպցիան հովանավորել: Միգուցե ես իմ աշխատանքը թողնեմ գամ զբաղվեմ ձեր գործո՞վ: Իսկ դուք ի՞նչ անեք:

Մարիա Պախուցկայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular