ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը ելույթ է ունեցել ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թեմայի վերաբերյալ ելույթիս հիմնական շեշտադրումն Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող կիբերսպառնալիքներն ու մարտահրավերներն էին, ինչպես նաև՝ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացված կիբերհարձակումները:

Նախևառաջ ցանկանում եմ արձանագրել, որ անչափ կարևորում եմ այս քննարկումը, կարծում եմ` թեման արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Կիբերանվտանգությունը բազմաթիվ երկրներում այլևս ազգային անվտանգության հարց է դարձել: Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմանը զուգընթաց, բնականաբար կատարելագործվում են նաև կիբեռհարձակումները և փոփոխվում են դրանց իրականացման եղանակներն ու միջոցները՝ լայնորեն թափանցելով նաև պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներ՝ առաջացնելով ռիսկեր և սպառնալիքներ: Վառ օրինակ կարող եմ բերել. 2016 թ-ի ապրիլի 2-ին, երբ Արցախում սկսվեցին պատերազմական գործողություններ՝ մեկնարկեցին նաև ակտիվ կիբեռհարձակումներ Ադրբեջանի կողմից:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հաքերային համայնքի հիմնական թիրախներից են Հայաստանը և հայերը՝ անկախ բնակության վայրից։ Հաքերային ամենամեծ ու ակտիվ խմբավորումն անգամ, որն արդեն 5 տարի գործում է, կոչվում է Anti-Armenia Team, որն էլ կազմակերպված հակահայկական հաքերային հարձակումների հիմնական պատասխանատուն է։ Ադրբեջանական հաքերներն աշխատել և աշխատում են հայկական կայքերը «կոտրելու» ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են DDoS հարձակումներ։ Վերջին տարվա ընթացքում նկատվում է ադրբեջանական հաքերների հարձակումների որակի փոփոխություն։ Դեռ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը, իսկ սա մարդու իրավունքների ոտնահարման, անձնական կյանքի իրավունքի կոպտագույն խախտում է:
Այս փաստի վրա ուզում եմ հրավիրել բոլորի ուշադրությունը: Բարձրացված հարցի շրջանակներում գերակա խնդիր է դառնում և կարևորվում կիբեռհանցագործությունների դեմ միասնական պայքարը: Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է պարբերաբար քննարկումներ կազմակերպել այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվության ավելացում և փոխանակում խնդրով մտահոգ երկրների խորհրդարանների միջև։ Ուստի, շահագրգիռ բոլոր պետությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն կիբեռհանցագործության դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև աստիճանաբար բարձրացնեն նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը: Սա համընդհանուր չարիք է և դրա դեմ մենք պետք է միասնաբար պայքարենք։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular