ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են. Ովքեր են նրանք. ՖՈՏՈ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն երեք օր է՝ «Սասնա ծռեր» խմբավորումը շարունակում է իր հսկողության տակ պահել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ պատանդ պահելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների:

Armtimes.com-ին հաջողվեց պարզել խմբավորման անդամներից 18-ի անունները, որոնցից 17-ն այժմ գտնվում են գրավված տարածքում:

Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Հովհաննես (ազգանունը հայտնի չէ), Արամ Մանուկյան (լուսանկարը չկա), իսկ վիրավոր է Թաթուլ Թամրազյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը՝ Լուսինեն, Armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքն իրավունք չունի որեւէ բան ասել ՊՊԾ գնդի տարածքի գրավման վերաբերյալ:

Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Վարդան Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանը Երեւանում վարձով էր բնակվում: «Երեւանում ընտանիքի՝ կնոջ, դստեր եւ որդու հետ էր ապրում արդեն 6 տարի:

18 տարի Ղարաբաղում են ապրել: Ինքը նախապատրաստվում էր գնալ Ղարաբաղ, իր մանկության երազանքն է եղել:

Ես իր հակապատկերն եմ, բայց ինքն ամբողջ կյանքում երազել է ազատ անկախ Հայաստանի մասին: Դեռ ինձ էլ համոզում էր հետը տանել Ղարաբաղ»,- ասաց Վարդան Մանուկյանը՝ նշելով, որ ՊՊԾ գունդը գրավելու՝ եղբոր մտադրության մասին տեղյակ չի եղել:

sasna cr

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular