ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոֆյա Պողոսյանը սերիալում միայն մեկ բան է կարողանում անել՝ լավ համբուրվում է Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ

ՎԻԴԵՈ

Asekose.am-ը գրում է.

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեռուստադիտողները կարող են հետևել Սոֆյա Պողոսյան-Աշոտ Տեր-Մաթևոսյան հեռուստազույգի խաղին «Միլիոնը թակարդում»  25 մասից բաղկացած սերիալում: Առաջին սերիաները, թվում էին, թե որոշակի փոփոխություն կարող են մտցնել հայկական սերիալարտադրության մեջ, սակայն…

Հանուն արդարության չի կարելի ասել, որ  «Միլիոնը թակարդում» եղածներից ամենավատն է, սակայն  նախնական տպավորությունն ավելի ուռճացված էր, որովհետև սկիզբը որքան էլ որ խոստումնալից էր, սակայն հետագա ընթացքը եղավ հայկական սերիալների կանոնների համաձայն:  

Իհարկե, կարելի է մանրամասն վերլուծության ենթարկել սերիալի դրական և բացասական կողմերը, բայց ուշադրությունս ամենից շատ գրավել է գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Սոֆյա Պողոսյանը: Առաջին սերիաներից ինձ համար բավական ծիծաղելի էր, որ Սոֆյան մարմանովորում է իրենից մոտ 8-10 տարով փոքր աղջկա մոր դերը, բայց դա էլ չենք քննարկում, որովհետև հայկական սերիալներում դա, թերևս, այնքան ընդունելի է դարձել, որ ժողովրդի լեզվով ասած՝ մեր աչքն էլ սովորել է:

Սակայն կա մի բան, որին անհնար է սովորել. դա ընդգծված վատ խաղն է: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է Սոֆյա Պողոսյանին: Մինչ այդ նրա դերասանական տաղանդը, կամ ինչպես ես եմ սիրում շատ հաճախ ասել՝ դրա բացակայությունը, տեսնելու առիթ չէի ունեցել:

Չեմ  կարող չհամաձայնել, որ Սոֆյա Պողոսյանին տեսնում և գնահատում էի միայն արտաքնապես, թեպետ միշտ մի փոքր  «սառցե թագուհու» տպավորություն էր թողնում: Պարզվեց, որ «սառցե թագուհի» է նաև դերերը կերտելիս:  

Ըստ սցենարի՝  նախ հայր է կորցնում, ապա փորձում են բռնաբարել,  սպանություն  է տեղի ունենում, ամուսինն է մեջքից հարվածում, այսինքն՝ երկրի բոլորի դարդերը նրան են բաժին հասնում, իսկ ի՞նչ է անում Սոֆյան… Պատասխան՝ ոչինչ, խաղում է նույն սառը ձևով, որևէ էմոցիա չփոխանցելով, տպավորություն է, որ նա պարզապես խոսում է: Չեմ կարող հերքել՝ տեքստը անգիր չի արել, գոնե լավ է պարապել, սակայն այդչափ խնդիրների մեջ հայտված կնոջ դեր մարմնավորելու համար պետք է հեռուստադիտողը զգա, որ այդ ամենը, եթե իրական էլ չէ, գոնե մոտ է իրականությանը, դրան էլ ենք համաձայն…

Վատ դիմախաղ, սցենարին անհամապատասխան անզգացմունքային մարդ, ով սերիալում երկու բան է միայն լավ անում ՝ ցուցադրում է իր զգեստները, չնայած որ ըստ սցենարի՝ ստիպված է թաքնվել, որովհետև իբրև թե մահացած է, նախքան «մահանալն» էլ կասկածվում էր սպանության մեջ, մեկ էլ լավ համբուրվում է Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ, ում հետ սիրավեպն իրական կյանքում համառորեն չի մեկնաբանում, ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության… 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular