ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեմքիս՝ կապտուկներ, աչքերիս մեջ՝ արյուն, շրթունքներս՝ պատռված». Վաղինակ Շուշանյանը՝ ոստիկանների ծեծելու մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Հարվածում էին գլխիս, որովայնիս, կողային հատվածներիս, մեջքիս եւ բռունցքով դեմքիս»,- «Ոչ թալանին» շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանական բաժնում իրեն ծեծի ենթարկել:

Նա ասաց, որ ծեծողները 2 կամ 3 հոգի են եղել. «Ես պաշտպանվում էի: Կողային վնասվածքներ եմ ստացել՝ սալջարդ, ուսային հատվածում բավականին մեծ՝ կոշիկի տեղով վնասվածք եմ ստացել, դեմքիս՝ կապտուկներ, աչքերիս մեջ՝ արյուն, շրթունքներս՝ պատռված»:

Մեր հարցին՝ դիմե՞լ եք բժշկի՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Այո, հիվանդանոց եմ գնացել: Առողջությանս սպառնացող վնասվածքներ չկան, ուղղակի վնասվածքներ են»: Մեր հարցին՝ չէի՞ն ասում, թե ինչի համար են խփում՝ նա պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ոչ մի բան չեն ասել: Ոչ մի կարգավիճակ չեմ ունեցել, բացատրություն չեմ տվել:

Մեքենայից բերել են, իջեցրել են, քաշքշուկ չի եղել, նստել եմ մեքենան, հենց իջեցրել են ու մոտեցրել՝ դռան դեմից սկսեցին խփել: Մեքենայի մեջ երեքով էինք՝ ես, ընկերս ու մի հատ աղջիկ»: Հարցին՝ նրա՞նք էլ են ծեծի ենթարկել՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ իր հետ եղած մարդկանց՝ չէ. «Բայց ներսում էլի մարդիկ կային, որոնց ծեծել էին»: ՛

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ փաստաբան Արա Կարագյոզյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular