ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կձերբակալվի՞ արդյոք Միխաիլ Սաակաշվիլին Կիևի ճանապարհին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրկին միջազգային իրարանցում է առաջացրել Վրաստանի նախկին առաջնորդ Միխաիլ Սաակաշվիլին: Վերջինս զրկված լինելով Ուկրաինայի քաղաքացիությունից, փորձել է Լեհաստանի ճանապարհով մուտք գործել Ուկրաինա: Սկզբում փորձ է կատարել գնացքով անցնել սահմանը, բայց այն չի շարժվել մինչև Սաակաշվիլին չի լքել վագոնը: Հաջորդ փորձը, որն ավարտվել է հաջողությամբ, ավտոբուսային ուղևորությունն էր: Իր համախոհների հետ նա բառացիորեն ճեղքել է սահմանապահների պատնեշը և հատել սահմանը:

Հիշեցնենք, որ Միխաիլ Սաակաշվիլին դեռ 2015 թվականին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն (ինչի արդյունքում կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը) և մինչև 2016թ. նոյեմբեր զբաղեցրել է Օդեսային նահանգապետի պաշտոնը: Այնուհետև հրաժարական է տվել և տեղափոխվել ԱՄՆ: Ուկրաինային նախագահ Պորոշենկոյի հրամանով Միխաիլ Սաակաշվիլին զրկվել է նաև Ուկրաինայի քաղաքացիությունից:

Վրացի քաղաքական գործիչը շատ համախոհներ ունի և արդարության ու մարդու իրավունքների պաշտպանի համբավ է ձեռք բերել: Սակայն նրա նկատմամբ գործ է հարուցված նաև հայրենիքում, որտեղ նախկին նախագահը մեղադրվում է հայտնի վրացի մեծահարուստ Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի յուրացման, պատգամավորներից մեկի վրա հարձակում կազմակերպելու, մի բանկիրի սպանության հետաքննությանը խոչընդոտելու, ինչպես նաև պետական ունեցվածքը յուրացնելու մեջ:

Եվ ահա, վրացական կողմը դիմել է Ուկրաինայի իշխանություններին` Միխաիլ Սաակաշվիլին հանձնելու խնդրանքով: Վերջինս նույն իշխանություններից պահանջում է ապահովել իր` որպես փախստականի անվտանգությունը: 

Այսպիսի պայմաններում շատ դժվար է կանխորոշել դեպքերի հետագա ընթացքը: Միխաիլ Սաակաշվիլին քաղաքական այնպիսի գործիչիցներից է, որոնց քայլերը անկախատեսելի են և կախված են միայն սեփական հախուռն որոշումներից:

Վիվառոն հետևում է դեպքերի զարգացմանը և սահմանել է հատուկ գործակիցներ այնպիսի իրադարձությունների վրա, որոնք կատարվելու են ամենամոտ ապագայում: Օրինակ, արդյո՞ք Միխաիլ Սաակաշվիլին ինքնուրույն կհասնի Կիև մինչև սեպտեմբերի 19-ը (5 գործակից), կամ կձերբակալվի՞ մինչև նույն ամսվա 25-ը (1,25 գործակից): Նրա` ընդդիմության միասնական ղեկավար դառնալու, նոր մայդան կազմակերպելու և այլ խաղադրույքների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վիվառո` նաև քաղաքական զարկերակի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular