ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցեք թեստը. ընտրեք ձեր երազանքի տունը

ՖՈՏՈ

1. Տան այս տիպը բնութագրում է հետաքրքրասեր, ազնիվ, ուրախ և արկածների նկատմամբ իսկական սեր ունեցող մարդկանց: Այս մարդիկ մշտապես գտնվում են անսովոր կենսակերպի փնտրտուքի ճանապարհին, նրանք փորձում են խուսափել ամենօրյա կրկնվող իրավիճակներից: Այդ պատճառով էլ նրանք շատ են սիրում ճանապարհորդել, զբաղվել տարբեր սպորտաձևերով կամ այլ գործունեությամբ, որն ուրախություն է պատճառում: Նրանց համար դժվար է «ոչ» ասել, ինչը կարող է հաճախ նրանց անպատասխանատվության պատճառը լինել: Նրանց խորհուրդ է տրվում ապագայի համար շատ պլաններ չկազմել, ապրել լիարժեք կյանքով, ներկայում փնտրել դրական երևույթներ և վայելել ապրած յուրաքանչյուր օրը:
2. Որպես կանոն՝ տան այս տեսակն ընտրում են պատասխանատու և նույնիսկ իրենց պատասխանատվություններով տարված մարդկանց: Նախևառաջ՝ այդ մարդիկ բարի են, ազնիվ, հատկապես՝ մտերիմներ անձանց հետ: Նրանց բնորոշ զգացմունքներից է կարեկցանքը, քանի որ ուրիշների խնդիրները նրանք հաճախ ընկալում են՝ որպես իրենց խնդիրներ, ինչը միշտ չէ, որ լավ է: Երբեմն ապագան անհանգստացնում է նրանց, նույնիսկ որոշակի վախ, անհանգստություն առաջացնում: Նրանց խորհուրդ է տրվում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, որ կյանքը գնա իր հունով, փորձել ներկային նայել լավատեսությամբ և ուրախանալ ամեն րոպեով:
3. Այս տան ընտրությունը մարդուն բնութագրում է՝ որպես ինքնավստահ անձ, ինչ իրավիճակում էլ նա հայտնվի: Նրանք էներգիայով լի են և աշխատասեր: Միշտ սովոր են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Սիրում են մրցել և հաղթել՝ դրա համար անելով հնարավոր ամեն բան: Այս մարդկանց համար կարևոր է վերահսկել իրենց զգացմունքները, քանի որ իրական կյանքում ամեն ինչ չէ, որ դասավորվում է այնպես, ինչպես մտածել ես: Մինչև գիտակցության կորուստն աշխատելը լավագույն տարբերակը չէ: Ավելի լավ է սովորել ամեն ինչ անել հանգիստ, աշխատել խուսափել սթրեսային իրավիճակներից, քանի որ դա կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել: Կարևոր է սովորել կազմակերպել ժամանակը, հետևել աշխատանքային գրաֆիկին, ժամանակ գտնել ընտանիքի և ընկերների համար:
4. Այս տան ընտրությունը մարդուն բնութագրում է՝ որպես ազնիվ մարդ, ով ցանկանում է ներդաշնակության մեջ ապրել այն ամենի մեջ, ինչ նրանց շրջապատում է: Նրանք աշխատում են խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, երբ անհրաժեշտ է պաշտպանել շահերն ու կարծիքը: Որպես կանոն՝ նրանք հանդարտ են և գերադասում են լինել ընկերների շրջապատում:
5. Այս տան մասին երազում են այն անձինք, ովքեր աշխարհն ընկալում են իրենց զգացմունքների պրիզմայով: Այդ զգացմունքները ծնվում են ամեն ավարտված գործից հետո, ինչը նրանց շատ էմոցիոնալ է դարձնում: Նրանք չեն կարողանում ոչ զայրույթի, ոչ ուրախության պահին թաքցնել այդ զգացմունքները: Այս մարդիկ պետք է հասկանան, որ զգացմունքները միշտ չէ, որ օգտակար են և օգնում են լուծել խնդիրները: Երբեմն անհրաժեշտ է արձագանքել ոչ միայն զգացմունքներով, այլև գործով:
6. Այս տունը հիմնականում ընտրում են առատաձեռն, գործունյա և տաղանդավոր մարդիկ: Այս հատկանիշները նրանց թույլ են տալիս հաջողել տարբեր ոլորտներում: Նրանց գլխավոր թուլությունն այն է, որ համբերությունը չի հերիքում, և նրանք կարող են հիասթափության մեջ ընկնել, եթե շրջապատող անձինք չեն կիսում իրենց կարծիքը կամ էլ չեն աշխատում այն նվիրումով, ինչ իրենք: Այս մարդկանց գլխավոր խնդիրն է՝ օգտագործել տաղանդը և ընդունակությունները, որպեսզի օգնեն մյուսներին և սովորեն ղեկավարել սեփական զգացմունքները, առավել հանդուրժող և համբերատար լինեն: Այդ կերպ առավել հավանական է, որ նրանց կհաջողվի հարթել միջանձնային հարաբերությունները և ապրել լիարժեք կյանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular