ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ հորոսկոպի նշանի

ՖՈՏՈ

Խոյ 87%: Այս տղամարդը հաճույքով ձեր փոխարեն իր վրա կվերցնի պատասխանատվությունը, եթե իմանա, որ միայնակ չէ հարաբերություններում: Նա հոգ կտանի ձեր մասին, եթե դուք էլ հոգ տանեք նրա մասին: Խոյի հետ լավ է ընտանեկան բիզնես վարել, նա նույն կերպ գերազանց կղեկավարի ձեր կյանքը՝ այն ճիշտ ու կարգավորված դարձնելով:
Ցուլ 76%: Ճիշտ է, ցուլերը ժլատ են, և հենց իրենք են որոշելու, թե ինչի կարիք ունեք, բայց նրանք հիանալի հայրեր են լինում: Ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները արժանի մարդ դառնան: Եթե կայունություն ու լիություն եք փնտրում, ապա ձեր իդեալական տղամարդը Ցուլն է:
Երկվորյակ 81%: Երկվորյակները իդեալական են թեթև, ոչնչի չպարտադրող հարաբերությունների համար: Նրանց հետ լավ է զվարճանալ, գնալ ակումբներ, զրուցել: Բացի այդ նրանք հիանալի սիրեկաններ են: Ուստի եթե ձեր տղամարդուց պատասխանատվություն չեք սպասում, պատրաստ եք ձեր ուսերին տանել ընտանիքի հոգսը, ապա ընտրեք մեծ երեխաներ երկվորյակներին:
Խեցգետին 63%: Խեցգետիններն իդեալական են ընտանեկան կյանքի համար, նրանք պատասխանատու են, ամեն ինչ տուն են տանում, սիրում են հարմարավետություն, բայց դրա հետ մեկտեղ չեն պահանջում, որ կինը միայնակ ստեղծի այդ հարմարավետությունը: Նրանք հաճույքով բարեկարգում են իրենց տունը՝ ամեն մեխին գործածություն գտնելով: Նրանք քմահաճ չեն ուտելիքի հարցում, նրանք սիրո հարցում չեն պահանջում մշտական ապացույցներ, կարողանում են և սիրում են «ոսկե պաշարներ» հավաքել: Ճիշտ է, նրանց հետ երբեմն ձանձրալի է լինում, բայց եթե վստահելի զուգընկեր եք փնտրում, ապա խեցգետինը գերազանց տարբերակ է:
Առյուծ 77%: Առյուծներն իդեալական են: Վերջակետ: Եթե այլ կերպ եք մտածում, ապա կարող եք մոռանալ առյուծների հետ կյանք կապելու մասին: Առյուծներն իդեալական են որպես մարդ-տոն, որպես առատաձեռն սիրեկան և սիրո օբյեկտ: Եթե նրանց աշխարհից շատ սիրեք և անընդհատ գովաբանեք, ապա հնարավորություն կունենաք իդեալական ամուսին ունենալ: Առյուծները չեն սիրում փոխել իրենց սովորությունները:
Կույս 80%: Կույսերն իդեալական են այն կանանց համար, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին և ում պետք է մշտապես ասել, թե ինչ ու ինչպես անել: Նրանք գերազանց են թույլ կանանց համար, ում կողքին կույսերն իրենց իսկական ասպետ կզգան: Այդ ժամանակ նրանք և սարեր շուռ կտան, և գանձերով քարանձավներ կգտնեն: Իսկ ահա ուժեղ կանանց կողքին կույսերը կորցնում են իրենց՝ չկարողանալով ցուցադրել իրենց լավագույն կողմերը:
Կշեռք 73%: Կշեռքներն իդեալական են նրանց համար, ովքեր չեն նյարդայնանում «օդային դղյակներից» և նրանից, որ տղամարդը կարող է անընդհատ պառկել բազմոցին և ոչինչ չանել: Եթե պատրաստ եք սպասել, մինչև ձեր սիրելիի գլխում որևէ հանճարեղ պլան ծնվի, և նա գնա դա իրականացնելու, ապա կվարձատրվեք. այն, ինչ նա կվաստակի, կծախսի շքեղ տան, գեղեցիկ հագուստի և արժանի կյանքի վրա: Բայց որպեսզի նա սկսի գործել, պետք է լուրջ մոտիվացիա:
Կարիճ 85%: Կարիճներն իդեալական են գաղտնի գիտելիքների ընդհանուր բացահայտման, բազմապիսի ինտրիգների պլանավորման և իրագործման համար: Բացի այդ նրանք գերազանց սիրեկաններ են, կարողանում են մարդկանց գրավել: Նրանք նաև կարող են կատարելություն թվալ, եթե ձեզ անհրաժեշտ է միշտ ինչ-որ մեկին խղճալ և հուսադրել: Նրանք սիրում են խղճահարություն առաջացնել և դրանից օգուտ քաղել:
Աղեղնավոր 79%: Այ թե ով է իդեալական ցանկացած կնոջ համար: Եթե դուք հետաքրքրվում եք նրանով, ինչ աղեղնավորը, ապա հիանալի համախոհ կգտնեք հանձինս աղեղնավորի: Եթե ցանկանում եք ամուր ընտանիք ունենալ, ապա աղեղնավորը հիանալի ամուսին ու հայր կլինի: Նրանք նաև շատ լավ ընկերներ են: Միայն թե պետք է հիշել, որ աղեղնավորներին պետք է կարճ թոկի վրա պահել, քանի որ նրանք հակված են դավաճանության:
Այծեղջյուր 90%: Այծեղջյուրներն իդեալական են կարիերայի հանդեպ իրենց կրքի և նպատակներին հասնելու համառության մեջ: Այս տղամարդը նույնչափ ջանասիրությամբ կհասնի կնոջը: Եթե ցանկանում եք դառնալ գեներալի կին, ապա համարձակ ամուսնացեք զինվոր-այծեղջյուրի հետ:
Ջրհոս 67%: Ջրհոսներն իդեալական են ընկերոջ կարգավիճակում, նրանք շատ պատասխանատվությամբ են մոտենում այն մարդկանց, ում «ընտելացրել են»: Նրանց մոտ հիանալի զարգացած է պարտքի զգացումը, ուստի ամուսնու կարգավիճակում նրանք իսկապես հիանալի են: Ճիշտ է, պետք է հիշել, որ նրանց մոտ լինում են ծուլության պահեր: Դրանց դեմ պետք չէ պայքարել, պարզապես պետք է սպասել, մինչև այդ պահերը կանցնեն:
Ձուկ 74%: Ձկներն իդեալական են անհասանելի երազանքի դերում: Նրանք այն տղամարդիկ են, որոնց համար կանայք անքուն գիշերներ են անցկացնում: Թեև ամուսնու կարգավիճակում նրանք նույնպես լավն են: Միայն եթե ձեզ հաջողվի ամուսնանալ ձկների կայուն տեսակի հետ: Այդ դեպքում նրանք ձեզ համար կանեն հնարավոր ամենը: Եվ մի բան էլ ավել: Ձկների հետ դուք նաև զերծ չեք մնա ռոմանտիկայից, քանի որ նրանք հիշում են բոլոր ամսաթվերն ու առիթները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular