ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցեր, որոնք երբեք ՉԻ կարելի տալ տղամարդկանց

ՖՈՏՈ

Ի ուրախություն, թե ի դժբախտություն մեզ Աստված կնոջը և տղամարդուն իրարից շա՜տ տարբեր է ստեղծել: Եվ հենց այդ տարբերություններն են կնոջը և տղամարդուն միմյանց փոխլրացնող և իրար համար անփոխարինելի դարձնում: Կանայք օգնում են տղամարդկանց կայանալ և ինքնահաստատվել, իրենց տեղը և դերը գտնել կյանքում: Տղամարդիկ օգնում են կանանց կյանքի իմաստը գտնել և իրենց երջանիկ զգալ: Այս ամենը իհարկե հրաշալի է հնչում, սակայն, տղամարդկանց և կանանց միջև տարբերությունները ոչ միայն մտերմացնում են նրանց, այլ անհամաձայնությունների և կոնֆլիկտների պատճառ հանդիսանում: Երկու սեռերի ներկայացուցիչների միջև հարաբերություններում նմանատիպ բարդությունների գլխավոր պատճառը թերևս այն է, որ կողմերից յուրաքանչյուրի մոտ բացակայում է կամ սխալ է պատկերացումը թե´ իր, և թե՛ հակառակ սեռի ներկայացուցչի վերաբերյալ: 
Այսօր ուզում եմ անդրադառնալ կոնֆլիկտների հիմնական պատճառ հանդիսացող թեմաներից մեկին` հարցեր, որոնք մենք տալիս ենք մեր սիրելի տղամարդկանց, դրանցով իսկ նրանց անհարմար դրության մեջ դնում ու մեր հարաբերություններում անվստահության մթնոլորտ ստեղծում,-փոխանցում է zham.am-ը:

Հարց 1. Որտե՞ղ ես:

Կանանց մեծամասնությունը հավաքելով իր սիրելիի հեռախոսահամարը բարևի փոխարեն առաջին հարցը որ տալիս է «որտե՞ղ ես»-ն է: Երևում է, որ դա կնոջ համար ամենակարևոր հարցերից մեկն է, իհարկե նրան կարելի է հասկանալ, նա անհագստանում է, ինչու չէ, նաև խանդում է, ուզում է իմանալ իր ընկերոջ կամ ամուսնու գտնվելու վայրը: Բայց պետք է հիշել, որ թեև տղամարդը պատասխանում է ձեզ, բայց այդ հարցը նրան դուր չի գալիս, պետք չի վերահսկել նրա ամեն քայլը:

Հարց 2. Քանի՞ կին է քո կյանքում եղել:

Ասի, որ ոչ մի կին չի եղել իր կյանքում, դուք կմտածեք նրա վրա կանայք ուշադրություն չեք դարձրել: Ասի, որ շատ, կմտածեք կնամոլի մեկն է, կնեղանաք, դուք հերթականն եք, սկանդալներ...Դրա համար էլ տղամարդիկ չգիտեն`ինչ պատասխանեն այս հարցին, ու հավատացեք, որ երբեք ճիշտը չեն ասում: Ավելի լավ է նման հարց ընդհանրապես չտալ, եթե հիմա դուք եք նրա կողքին, ուրեմն նա ձեզ է սիրում , իսկ նախկինները անցյալում են մնացել:

Հարց 3. Ո՞վ էր քեզ զանգել կամ ո՞ւմ հետ էիր խոսում:

Այս հարցը ամենաանտանելի հարցերից է: Դա ունի էլեկտրական շոկի էֆեկտ, չնայած որ հարցը մեր կարծիքով բավականին անմեղ է: «Ընկերս էր, տնօրենս էր, դասընկերս էր...», կամ էլ ով ուզում է լինի, նա բացի ձեր կեսը լինելուց, նաև իր կյանքը ունի ու ձեր նման հարցը կրկին խոսում է ձեր` նրա հանդեպ ունեցած անվստահութան մասին:

Հարց 4. Քո կարծիքով ես գե՞ր եմ:

Աստված իմ, միակ հարցը աշխարհում, որի դեպքում կանայք երազում են ՍՈՒՏ պատասխան լսել: Եվ ուզում են, որ այդ պատասխանը լինի «Իհրակե ոչ, սիրելիս, դու հիանալի տեսք ունես...»: Եվ հանկարծ ձեր խեղճ կողակիցը չփորձվի այս հարցին ճիշտ պատասխան տալ, այլապես ձեր «ձեռքից չի պրծնի»:

Հարց 5. Ի՞նչի մասին ես հիմա մտածում կամ դու ինձ սիրում ես՞

Եվ ահա դուք նրան փակուղի մտցրեցիք: Մարդ է, իր համար մտածում է, հիմա պիտի կենտրոնանա, ի՞նչ պատասխանի, որ չնեղանաք, ասի՞ ձեր մասին էր մտածում, կսկսվի «դե ասա, որ ամբողջ օրը իմ մասին ես մտածում, ու քանի անգամ ես օրվա մեջ ինձ հիշում՞...»: Ասի, որ ոչինչ էլ չէր մտածում, կնեղանաք, չես ուզում ասես, մի ասա....

Հարց 6. Ե՞րբ ես վերջապես ծխելը թողնելու (գարեջուր խմելը, ընկերներիդ հետ շատ ժամանակ անցկացնելը, համակարգչից չկտրվելը):

Ձեռքներդ սրտներիդ դրեք, դուք հավատու՞մ եք, որ մի օր այդ «հրաշքը» տեղի կունենա: Իհարկե ոչ: Դե ուրեմն մի տանջեք նրան:

Այնպես որ, կարելի է ոչինչ էլ չբարդացնել, ընդամենը հաճախ ասեք ձեր սիրելիներին, որ սիրում եք իրենց, և որ դուք առանց նրանց չեք կարող…Իսկ դուք, սիրելի տղամարդիկ,մեր բոլոր տրամաբանված և չտրամաբանված հարցերին ու մտքերին ընդամենը ՍԻՐՈՎ պատասխանեք…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular