ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից

ՖՈՏՈ

Կիտրոնները, բացի վիտամին C-ով հարուստ լինելուց, նաև նպաստում են նիհարելուն և հենց այս պատճառով էլ դրանց հիման վրա ստեղծվել է մի դիետա, որը ապշեցնում է իր արդյունավետությամբ:
Այս դիետայի շնորհիվ կարելի է հեշտությամբ և շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սակայն հարկ է նշել, որ սա բավական խիստ դիետա է, ուստի դրա տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը, քանի որ կարող են առաջանալ կողմնակի բարդություններ: Կիտրոնով դիետան կարելի է կրկնել միայն կես տարի անց:
Բացի այդ, կիտրոնները նաև հիանալի միջոց են օրգանիզմի դետոքսիկացիայի համար և օժտված են հակաբորբոքային հատկություններով:
Այս դիետայի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, սակայն աստիճանաբար ավելացվում են նաև այլ մթերքներ:
Դիետայի սխեման
Երկուշաբթի
Ամբողջ օրվա ընթացքում հարկավոր է խմել ջրում լուծված կիտրոնի հյութ: Եթե այս ընպելիքը շատ թթու է այդպես խմելու համար, կարելի է մի քիչ քաղցրացնել այն մեղրախոտով (ստեվիա) և ոչ մի դեպքում շաքարավազով կամ որևէ ուրիշ քաղցրացուցիչով:
Ճաշին ու ընթրիքին կարելի է ուտել խաշած բանջարեղեն՝ ճակնդեղ, սպանախ, գազար, դդում, դդմիկ և այլն, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ուտել կարտոֆիլ:
Երեքշաբթի
Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
o Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով)
o Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Գազարով, լոլիկով ու կոտեմով աղցանի մեծ բաժին,
o 2 կտոր արքայախնձոր:
Ընթրիքին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Մեկ հատ խաշած ձու և խաշած շագանակագույն բրնձի միջնին բաժին,
o Տանձ:
Չորեքշաբթի
Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Գրիլի վրա պատրաստված հավի կրծքամիս կիտրոնով,
o Լոլիկ (կարելի է կտրատել և ավելացնել մի փոքր աղ և ձիթայուղ),
o Խնձոր:
Ընթրիքին
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Մի բաժին դդմի խյուս,
o Հազարի թերթիկներով ու լոլիկով աղցան,
o 10-15 հատ ելակ:
Հինգշաբթի
Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Գրիլի վրա պատրաստված ձուկ կիտրոնով,
o Սմբուկով աղցան,
o 2 կտոր արքայախնձոր:
Ընթրիքին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Բրնձով ու պանրով լցոնած դդմիկ,
o Գազարի խյուս,
o Տանձ:

Ուրբաթ
Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.
Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Մի բաժին տավարի միս,
o Լոլիկով, վարունգով ու հազարի թերթիկներով աղցան
o Խնձոր:
Ընթրիքին.
o 2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,
o Մի բաժին ջեռոցում եփված ճուտ (առանց կաշվի),
o Սպանախ,
o 2 կտոր սեխ:
Այս դիետայի ընթացքում ցանկացած ժամանակ կարելի է խմել տաք ջրում լուծված կիտրոնի հյութ: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 6-8 բաժակ «կիտրոնի ջուր»: Բացի այդ, լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է խստորեն հետևել դիետայի բոլոր կանոններին:
Հարկ է նաև նշել, որ այս դիետայի հետ մեկտեղ հարկավոր է փոխել նաև սովորությունները և սկսել կատարել ֆիզիկական վարժություններ և օրական գոնե 30 րեպո տրամադրել մաքուր օդին զբոսնելուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular