ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ. Ո՞րն է տղամարդու քո՛ տեսակը

ՖՈՏՈ

Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:
1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի. դա նշանակություն ունի՞ քեզ համար:
1. Այո
2. Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն լինի:
3. Քեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից:
2. Քո սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դու կկիսե՞ս նրա նախասիրությունը:
1. Ոչ
2. Երբեմն
3. Դու հաճույքով կիսում ես նրա բոլոր նախասիրությունները:
3.Դու պետք է կայացնես կարևոր որոշում, կխորհրդակցե՞ս զուգընկերոջդ հետ:
1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս:
2. Կարևոր պահերին դու միշտ կխորհրդակցես նրա հետ:
3. Դու սովոր ես կարևոր որոշումները միայնակ կայացնել:
4.Եթե որոշես բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանես:
1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ:
2. Խաղաղ ձևով կբաժանվեմ:
3. Առանց արցունքների պարզապես անհնարին է:
5. Երբևէ սիրահարվել ե՞ս քո ուսուցչին կամ դասախոսին:
1. Այո
2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք:
3. Ոչ
6. Ինչպե՞ս կնշես քո ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:
1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեմ ռեստորանում:
2. Կհրավիրես քո բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպես:
3. Նեղ շրջանակում կնշես:
7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է քեզ մոտ ամենից շատ զգացումներ առաջացնում:
1. Ոստիկան
2. Դատավոր
3. Հարկային տեսուչ


Հաշվե´նք միավորները
1 2 3 4 5 6 7
1 1 1 2 1 3 3 2
2 2 2 3 2 2 2 3
3 3 3 1 3 1 1 1
(7-11 Միավոր)
Քեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավես միայն դու: Դու պարզապես չես հանդուրժի կողքիդ այնպիսի մեկին, ով պատրաստ չէ կամակորություններդ հանդուրժել կամ քո հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ... Ստանալով ուշադրություն և հոգատարություն՝ մի՛ մոռացիր նաև փոխհատուցել այդ ամենը: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը հայտնվելու կոտրած տաշտակի առաջ:
(12-16 Միավոր)
Քեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դու փորձում ես հասկանալ և, ինչու՞ ոչ, նաև բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դու մարդկանցից լավ ես գլուխ հանում: Դրա շնորհիվ շատ տղամարդկանց սրտեր ես գրավել: Իսկ ի՞նչ է քեզ պետք: Քո ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «կազանովան». նա պարզապես անհետաքրքիր կթվա: Քեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ՝ ոչ ստանդարտ ապրելակերպով ու սովորություններով: Նա քեզ համար կդառնա անվերջ հետազոտությունների «օբյեկտ»: Եթե հանդիպես այդպիսի տղամարդու, ապա կարելի է շնորհավորել երկուսիդ էլ. հանուն նրա դու պատրաստ կլինես ամեն ինչի:
(17-21 Միավոր)
Քո իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա պարզապես կարդում է մտքերդ և իրագործում քո բոլոր երազանքները: Տարօրինակ չէ, որ դու նրան դեռ չես գտել, բայց համաձայն քո բնավորության՝ շարունակում ես իդեալիդ որոնումները: Չենք ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն չունեն, որովհետև հոգու խորքում բոլորս էլ հավատում ենք նրանց գոյությանը: Սակայն, պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե երբևէ չհանդիպես նրան: Փորձի՛ր երկրորդ կեսիդ գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular