Հայկոն BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է առաջիկա մենահամերգի մասին
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգիչ Հայկոյի «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը: Տասը տարի ընդմիջումից հետո երգիչը կրկին բեմում է, և կուրախացնի իր հանդիսատեսին նոր և արդեն սիրված երգերով: Առաջիկա մենահամերգի անակնկալների, հանդիսատեսի հանդեպ իր պատասխանատվության և ակնկալիքների մասին Հայկոն պատմել է BlogNews.am-ին:
«Համերգին բավականին լուրջ ենք վերաբերվել։ Կարծում եմ՝ հանդիսատեսը կսիրի և կգնահատի այն աշխատանքը, որը կատարել ենք: Ամեն ինչին բավականին մանրակրկիտ ենք մոտեցել՝ սկսած երգերի ընտրությունից մինչև բեմի վրա կատարվող շոուն: Հրաչ Քեշիշյանի մտահղացումն էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը, որոնք նկարահանվել են հատուկ համերգի համար: Համերգի սկզբում հանդիսատեսը սկզբից կվայելի իմ հին ռոմանսները, որից հետո կլինեն ֆիլմի սաունդթրեքները»,- նշում է Հայկոն:
Շարունակությունն՝ այստեղ.