ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կայզեր» սուպերմարկետի դիմաց 2 երիտասարդների դանակահարելու գործով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

 shamshyan.com-ը  տեղեկացնում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սարգսյանը:

Վերջինս կասկածվում է հուլիսի 9-ին Մարգարյան փողոցի վրա գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 հոգու դանակահարելու մեջ և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ, ովքեր հսկայածավալ ու բազմակողմանի աշխատանքներ կատարելուց հետո պարզել են հանցագործության դրդապատճառն ու դեպքի հանգամանքները, որից հետո դարանակալումներ են կատարել կասկածյալ Ա. Սարգսյանի բնակության վայրում:

Դեպքից 2 օր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել Նորիկ անվամբ երիտասարդ տղան, ով հայտարարել է, որ դանակահարությունը կատարել է ինքը, սակայն ոստիկաններն ու արդեն Աջափնյակ և Դավիթաշեն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ Նորիկի խայծը կուլ չեն տվել ու պարզել են, որ դանակահարությունը իրականում կատարել է ոչ թե Նորիկը, այլ նրա եղբայրը՝ Արթուրը և իբրև լավություն՝ Նորիկը փորձել է ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնելով իր վրա վերցնի կատարվածը:

Նորիկը իր մոր հետ դեպքից մի քանի ժամ առաջ է եկել Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանից եկել է «Կայզեր»՝ մոր հետ գնումներ կատարելու, ու դանակահարվածները նույնպես փորձել են «Կայզեր»-ում գնումներ կատարել և ուսով դիպնելով մեկմեկու՝ այն դարձրել են լրիվ «մի կաթիլ մեղրի պատմություն»: Ա. Սարգսյանը, տեսնելով, որ այլ ելք չունի, Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները տիրապետում են դեպքի օպերատիվ իրավիճակին, ստիպված մեղայականով հուլիսի 11-ին ներկայանում է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ա. Սարգսյանը բռնցքամարտիկ է, սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և նախկինում եղել է Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular