ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է

ՎԻԴԵՈ

Life.Tert.am/Այսօր դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է։ Վերջինս կդառնար 46 տարեկան։ Հանդիսատեսը մինչև օրս սիրով ու ժպիտով է հիշում Մարկին, նրա կերտած դերերը։ Մի շարք նախագծերում նա ներկայացել է ոչ միայն որպես դերասան, այլև սցենարի համահեղինակ` «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «220 վոլտ» և այլն:

 

Մարկը նկարահանվել է մի շարք հայկական ֆիլմերում` «Մեր բակը», «Մեր բակը 2», «Բանդա», «Մեր բակը 3», «Քայլ ձիով» և այլն։

 

Նա ներկայացել է  ոչ միայն հումորային կերպարներում. 2 տարի վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը «Շանթ» հեռուստաընկերությամբ:  Զուգահեռաբար սովորել է Մոսկվայում` ամրապնդելով գովազդի մասին գիտելիքները, իսկ  2005-07 թվականներին եղել է «TV5» հեռուստաընկերության տնօրենն ու գլխավոր պրոդյուսերը: Հեռուստաընկերությունում ներկայացել է նաև որպես հաղորդավար։ 2006թ. եղել է «PS club» սթենդ-ափ քոմեդի հայկական առաջին նախագծի հիմնադիրներից:

 

Մարկի համար նշանավորվել էր, հատկապես, վերջին ծննդյան օրը, քանի որ մահվանից 1 տարի առաջ նա վթարի էր ենթարկվել, ինչից հետո ավելի քան 2 ամիս չէր կարողանում քայլել։ Առաջին քայլերը Մարկն արել էր 2012 թվականի սեպտեմբերի 1–ին` 41-ամյակի օրը։ Իր հարցազրույցներում Մարկը նշում էր, որ վթարից հետո ինքը վերածնվել է։ Վերածնված Մարկ Սաղաթելյանը, սակայն, ապրեց ընդամենը 1 տարի։

 

2013 թվականի սեպտեմների 31-ին Մարկը մահացավ անսպասելի հիվանդության` սուր լեյկոզի պատճառով։ Մահվան պատճառը որևէ կապ չուներ դրան նախորդած վթարի հետ։

 

Առաջարկում ենք դիտել Մարկին նվիրված ֆիլմը, որը նրա ընկերների մասնակցությամբ նկարահանվել է շոումենի մահվանից 1 տարի անց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular