ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու երջանիկ զույգերն իրենց հարաբերությունները չեն բարձրաձայնում սոց.ցանցերում

ՖՈՏՈ

Մենք ապրում ենք  տարօրինակ մի շրջանում, երբ համացանցի գրառումը երբեմն ավելի մեծ նշանակություն ունի, քան այն, ինչ տեղի է ունենում իրական կյանքում։

Մարդիկ պատրաստակամությամբ գնահատում են իրենց ընկերների կյանքը նրանով, թե ինչպիսի լուսանկարներ են հայտնվում սոցիալական ցանցերի էջերում  եւ ինչպիսի գրառումներ են նրանք թողնում։ Բնականաբար, հաճախ նրանք սխալվում են։

17616165-370342170-1475033695-650-24c4c4e9bc-1475068057

Wnews.am-ը ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչու երջանիկ զույգերն իրենց հարաբերությունների մասին չեն բարձրաձայնում սոցիալական ցանցերում։

Երբ մարդիկ երջանիկ են, նրանք ապրում են այս պահին եւ այստեղ։ Եթե իրական կյանքում ամեն ինչ լավ է, ապա դուք պարզապես իմաստ չեք տեսնում ժամանակը ծախսել օն-լայն «կախվածության» եւ երջանիկ ու սիրված լինելու մասին ապացույցների վրա։

Ցանկացած զույգ, ով  հանրությանն է ներկայացնում իր դժգոհությունը, կռիվները, դրանով ոչինչ չի շահում։ Սոցիալական ցանցերում անձնական վեճերը բարձրաձայնելը հարաբերություններում խնդիրները լուծելու վատագույն տարբերակն է։ Նման մոտեցումը կարող է խորացնել կոնֆլիկտը։
Երջանկությունը նրանում է, որ սիրած մարդու հետ պարզապես լավ հարաբերություններ ունենաք, այլ ոչ թե ձեր էջում անընդհատ ցուցադրեք ձեր սիրո ապացույցները։

Ոչ ոք պարտավոր չէ ինչ որ մեկին բան ապացուցել։ Մարդիկ իրար չեն օգտագործում՝ ապացուցելու, թե որքան երջանիկ, հաջողակ ու սիրված են։ Նրանք միասին են, որովհետեւ ուզում են դա, այլ ոչ զուտ ընտանեկան դրության փոփոխության համար։ Բայց, բնականաբար, անձնական կյանքը հանրայնացնելը կամ այն գաղտնի պահելը յուրաքանչյուրի անձնական գործն է։

Ամենագլխավորը.

Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր չեն օգտվում սոցիալական ցանցերից, ավելի երջանիկ են։ Պատճառն այն է, որ  նրանք անընդհատ չեն զբաղվում իրենց գործընկերների կամ ընկերների հետ համեմատվելով, որոնք համացանցից դատելով՝ ասես ավելի երջանիկ են։ Մենք հաճախ մոռանում ենք, որ կարեւորը մեր իրական կյանքն է, հարաբերությունները, զգացողությունները, այլ ոչ թե  սոցիալական ցանցում կասկածելի խոստովանություններն ու ճանաչումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular