ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանները

ՖՈՏՈ

Անգամ եթե չեք հավատում նման բաների, կարծում եմ` հետաքրքրությամբ կկարդաք:

Խոյ Հորոսկոպի այս նշանը   տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Նրանք անսպասելի ու կրքոտ համբույրների սիրահար են, ընհանրապես, խոյերը սիրում են համբուրվել: Միայն թե նրանց պետք է իսկապես դուր գալ:

Ցուլ Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը` շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ:

Երկվորյակ Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:

Խեցգետին Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:

Առյուծ Առյուծները ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում: Առյուծները համարվում են էրոտիկ համբույրի վարպետներ: Նրանց համբույրները կրքոտ են, իսկ մեծագույն հաճույք ստանում հրապարակային համբույրներից:

Կույս Կույսերը շատ ամաչկոտ են, համբուրվում են բացառապես իրենց սիրած էակի հետ: Չեն սիրում հրապարակային համբուրվել: Շատ զզվող են և չեն համբուրվի այն մարդու հետ, ով տհաճ է իրենց:

Կշեռք Կշեռքները համբույրի վարպետ են: Պատրաստ են համբուրվել ում հետ ասես և որտեղ ասես: Ամենաշատ համբուրվող նշաններից են` զիջելով միայն երկվորյակներին: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:

Կարիճ Կարիճներն իրենց համբույրի միջոցով արտահայտում են իրենց բոլոր զգացմունքները: Համբուրելիս նրանք ցույց են տալիս ինչպես իրենց սերը, այնպես էլ ատելությունը: Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում:

Աղեղնավոր Համբույրի միջոցով աղեղնավորը ցույց է տալիս իր վերաբերմունքը. դա կարող է լինել շնորհակալություն, հիացմունք, զգացվածություն: Շատ լավ տրամադրության դեպքում նա կարող է առաջին պատահածին համբուրել: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, թեև համբուրվելու տեխնիկան այդքան էլ կատարյալ չէ:

Այծեղջյուր Համբուրվում են ամենքից քիչ: Նրանք իրենց զգացմունքները համբույրի միջոցով չէ, որ արտահայտում են: Նրանց համբույրները սառն են և անզգացմունք. դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Երբեք չեն համբուրվում հրապարակայնորեն, իսկ մոտ մարդկանց հանդեպ սառն են:

Ջրհոս Ջրհոսների համբույրները բազմազան են և առանձնակի բնույթ չեն կրում: Իր համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով համբուրում են: Նրանք չեն թողնում, որպեսզի կիրքն իշխի իրենց, թեև շատ զգայուն են և կրքոտ:

Ձկներ Ինչպես խեցգետինները, սիրում են, երբ իրենց համբուրում են: Համբույրից ինչ-որ անսովոր, անկրկնելի բան են սպասում: Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Համբուրվելու տեխնիկան բավականին զիջում է. նրանք նախընտրում են զգացմունքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular