ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաանհամապատասխան կենդանակերպի նշանները

ՖՈՏՈ

Խոյ-Խեցգետին 

Խոյերը բաց են, իմպուլսիվ, ազատ և նրանց դժվար է հասկանալ նուրբ ու խոցելի Խեցգետիններին: Շուտ վիրավորվող, խանդոտ, տրամադրության հաճախակի անկումներով Խեցգետինները բարկացնում են Խոյերին, ինչն էլ դառնում է վեճերի առիթ: Խեցգետինն էլ իր հերթին չի կարողանում գնահատել Խոյի կյանքի հանդեպ թեթևությունն ու կտրուկ որոշումներ կայացնելու սովորությունը:

Խոյ-Կշեռք

Կշեռքները ստաբիլության և կանոնակարգված կյանքի կողմակից են, ինչը բացահայտ բարկացնում է անկանխատեսելի Խոյերին: Մեղմ և փափուկ բնավորությամբ Կշեռքներին վախեցնում է Խոյերի  կոպտությունն ու անսպասելի պոռթկումները:

Խոյ-Այծեղջյուր

Էներգիայով լի Խոյերին և պրագմատիկ Այծեղջուրներին չափազանց դժվար է միմյանց հետ ապրելը: Որպեսզի այս երկուսը հասկանան միմյանց Խոյերը ստիպված են անընդհատ զիջել և փոխվել , իսկ Այծեղջուրները չափազանց ժլատ են  իրենց զգացմունքների հարցում:

Ցուլ-Առյուծ

Չափազանց տնային, պրակտիկ Ցուլերը չեն կարող գնահատել Առյուծների ՝ անիմաստ  փող մսխելու սովորությունը, ինքնասիրահարավածությունը և էմոցիոնալությունը: Նրանք երկուսն էլ սիրում են ուշադրություն իրենց անձի նկատմամբ, թանկ նվերներ, հարմարավետություն, սակայն չափազանց տարբեր խառնվածքները թույլ չեն տալիս ապրել նույն տանիքի տակ:

Ցուլ-Կարիճ

Այս երկուսը  անհասկանալի պատճառներով ձգում են իրար, սակայն լեզու գտնել միմյանց հետ չեն կարողանում:Կարիճների չափից դուրս կրքոտությունը հաճախ նյարդայնացնում  է Ցուլերին: Անընդհատ չհասկացված լինելը. վիավորանքները ձանձրացնում են երկուսին էլ և հարաբերություններն ավարտվում են:

Ցուլ-Ջրհոս

Ցուլերը սեփականատիրական արտահայտված զգացում ունեն, իսկ Ջրհոսները սիրում են նորն ու չբացահայտվածը:  Այսպիսի զույգերը բաժանվում են խանդի և միմյանց չհասկանալու պատճառով:

Երկվորյակ-Կույս

Երկվորյակները հրաշալի բանախոսներ են, իսկ Կույսերը հրաշալի կատարողներ: Առաջին հայացքից, նրանք կարող են լրացնել միմյանց, սակայն Երկվորյակների թեթևամտությունն ու ալարկոտությունը բարկացնում են մանրխնդիր ու առաքինի Կույսերին:

Երկվորյակ-Աղեղնավոր

Առաջին հայացքից օդի և կրակի նշանները հրաշալի հասկանում են միմյանց, բայց այս երկուսը կարող են ավելի շատ ընկերներ լինել, քանի ստեղծել ամուր սիրային հարաբերություններ: Նրանք երկուսն էլ սիրում են շփվել ու չեն վախենում փոփոխություններից, սակայն բացարձակ չեն կարողանում լսել միմյանց: Այսպիսի երկկողմանի անտարբերությունը թույլ չի տա ամուր հարաբերություններ ստեղծել:

Երկվորյակ-Ձուկ.

Յուրաքանչյուր Ձուկ երազում է ամուր թիկունքի մասին, ում  կարելի է հենվել, լաց լինել, երազել լուսավոր ապագայի մասին։ Իսկ ահա Երկվորյակներին ավելի շատ հետաքրքրում է իրական կյանքը, քան ֆանտազիաները։

Խեցգետին—Կշեռք.

Քնքուշ ու տպավորվող Խեցգետինը ոչ միշտ է հասկանում Կշեռքի չափից դուրս շփվող լինելն ու նոր մարդկանցով տարվածությունը։ Իսկ Կշեռքը, իր հերթին, տանել չի կարող Խեցգետնի տրամադրության անկումներն ու  շարունակ առանց պատճառի խանդը։

Խեցգետին-Այեծղջուր.

Այս երկուսը կարող են հոյակապ սիրեկաններ, կոլեգաներ լինել, սակայն ոչ ընտանեկան զույգ։ Խեցգետիններին պետք է էմոցիոնալ աղբյուր, սիրո խոսքեր եւ նուրբ գրկախառնումներ, ինչն իրենց չի կարող տալ իր գործերով տարված, փակ Այծեղջուրը։

Առյուծ-Կարիճ.

Երկու նշաններն էլ սիրում են իրենց, երկուսն էլ ուզում են հարաբերություններում առաջատարի դեր ունենալ, ինչից էլ ընդհարումներ ու վեճեր են ծագում։ Մի բան հաստատ է. այս զույգի հարաբերությունները ձանձրալի չեն լինի։ Ամբողջ կյանքի ընթացքում աղմկոտ կռիվներն իրար հաջորդելու են բուռն հաշտություններով։

Առյուծ-Ջրհոս.

Կրակն ու Օդը, ինչպես հայտնի է, լրացնում են իրար, սակայն այս զույգի դեպքում պետք չէ սպասել ուրախ ավարտի։ Առյուծը չի հանդուրժի Ջրհոսի՝ պարբերաբար ծագող ինտրիգները, իսկ Ջրհոսն էլ չի ենթարկվի Առյուծին։

Կույս-Աղեղնավոր.

Դժվար է պատկերացնել, թե ինչպես են այս երկուսն ընդհանրապես իրար վրա ուշադրություն դարձրել։ Վառ Աղեղնավորն ապրում է մեկ օրով, նրան նյարդայնացնում են սահմանափակումներն ու ընդհանուր ընդունված կանոնները։ Արդար ու պարկեշտ Կույսն էլ չի հասկանում թեթեւամտությունը։

Կույս-Ձուկ.

Կույսը սիրում է փող կուտակել, Ձուկը՝ ծախսել։ Ձկներն ալարկոտ են եւ նախաձեռնող չեն, Կույսերը՝ աշխատասեր։ Կույսերի համար կարեւոր է ամուսնու ֆիզիկական հավատարմությունը, իսկ Ձկների համար՝ հոգեւոր միասնությունը։ Տարբերությունն ակնհայտ է, այս երկուսի հարաբերությունները դժվար էլ երկարատեւ լինեն։

Կշեռք-Այծեղջուր.

Կշեռքները պաշտում են ընկերական հանդիպումները, նոր ծանոթությունները, հետաքրքիր իրադարձությունները։ Այծեղջուրներն ավելի նախընտրում են ընտանեկան միջավայրում հազվադեպ այցերը։ Կշեռքներն ավելի քմահաճ են, իսկ Այծեղջուրները միշտ նպատակասլաց ու հավաքված։ Բնավորության նման տարբերությունը թույլ չի տա կառուցել ամուր հարաբերություններ։

Աղեղնավոր-Ձուկ.

Մի կողմից այս երկու նշաններին շատ բան է կապում. նրանք երկուսն էլ ընկերասեր են, սիրում են գեղեցիկ ապրել ու լավ տեսք ունենալ։ Առաջին հայացքից կարող են իդեալական զույգ թվալ, սակայն տարբեր խառնվածքները հաճախ են  զույգի մոտ կոնֆիլկտ առաջացնում։ Աղեղնավորները բավականին հաստակող ու իրենց արտահայտություններում կոպիտ են, իսկ Ձկներն ավելի տակտով եւ խոսքերում՝ զգուշավոր, ինչի պատճառով էլ հաճախ Աղեղնավորներին թվում է նրան ստում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular