ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու առաջին քայլերը դպրոց

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Հուզմունք, ուրախություն և փոքրիկ անհանգստություն Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի աչքերում. երիտասարդ զույգը որդուն` Արմանին, այսօր ուղեկցեց առաջին դասարան։ Tert.am Lifeը հետևել է արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում Արմանի առաջին քայլերը դպրոցում։

 

Նա Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի սան է։ Դպրոցի ընտրությունը ծնողները պատահական չեն արել։ Անահիտը նկատեց, որ այն լավ դպրոց է և շատ գիտելիքներ կտա որդուն։ Դե իսկ Հայկոն կարևորեց, որ այն գտնվում է Երևանի սրտում։ «Ուրախ ենք, որ Արմանը Երևանի սրտում գտնվող Պուշկինի դպրոցում է սովորելու։ Դա էլ, երևի, իր խորհուրդն ունի, որպեսզի երեխաները հոգով-սրտով զգան մեր քաղաքի շունչը»,– նկատեց հայրիկը։

 

Արդեն դպրոցական Արմանի ծնողները փոքր–ինչ հուզված էին։ «Անսպասելի էր, որ այս պահն այսքան արագ եկավ։ Շատ հուզված եմ, միաժամանակ` ուրախ»,– նշեց Հայկոն։ Անահիտը ևս ասաց, որ շատ հուզված ու շփոթված է։ «Առավոտյան, երբ վերջին պահին հասցրեցինք իր հագուստը, ուզում էի արդեն արտասվել, որովհետև շատ կարևոր պահ է»,– ասաց երգչուհին։

 

 

 

Ի դեպ, Անահիտն այսօրվան հատուկ էր պատրաստվել. մայր ու որդի միանման հագուստով էին։ Առհասարակ, որդին հագնվում է իր դիզայնով։ Դպրոց գնալիս էլ Արմանը կհագնի մայրիկի ընտրած սև–սպիտակ հագուստը։ Երգչուհին նշեց, որ որդին սիրով լսում է իր խորհուրդները։

 

Ընտանիքի գլխավոր «խնդիրը» առավոտյան Արմանին դպրոց բերելն է։ Հայկոն նկատեց, որ իրենք ավելի դժվար են արթնանում, քան Արմանը։ «Երեխաների համար ավելի հեշտ է։ Մենք պետք է լուծենք մեր հարցերը:) Ասում են՝ Անահիտն է բերելու դպրոց, բայց ենթադրում եմ, որ ես կբերեմ»,– ժպիտով ասաց հայրիկը։ Անահիտն էլ անկեղծ ծիծաղով նկատեց, որ ինքը չի բերելու տղային դպրոց, հետո հավելեց, որ օրը կթելադրի, թե ով Արմանին կուղեկցի դպրոց։

 

Հայկոն նշեց, որ կնոջ հետ հաճույքով կկիսի ծնողական պարտականությունները, կմասնակցի ծնողական ժողովներին։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular