ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ երազանքների տունը. ընտրեք վայրը, որտեղ կուզեիք բնակվել, իսկ մենք կփորձենք կռահել Ձեր բնավորությունը

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Տունը այն վայրն է, որ ուզում ես անընդհատ վերադառնալ։ Եվ իհարկե, ամեն մեկի համար այն յուրովի է։ Կան մարդիկ, ովքեր երազում են ծովի ափին, մեծ և սպիտակ առանձնատան մասին։ Քարե ճեմուղով, շատրվանով և գեղեցիկ ծաղկանոցով։ Իսկ կան մարդիկ, ովքեր սիրում են հասարակ, փոքրիկ և հարմարավետ տուն։ Ամեն դեպքում երազանքների տան պատկերացումներում մենք հոգի ենք դնում, այն արտացոլում է այն աշխարհը, որտեղ մեզ համար հարմարավետ է։ Այդ պատճառով հոգեբանները հաճախ են օգտագործում այս պատկերները՝ բնավորության ուսումնասիրման համար։ Փորձենք նաև մենք։

 

 

 

Ձեր խնդիրն է՝ ընտրել այն տունը, որում կցանկանայիք բնակվել։ Ընտրեցի՞ք։ Այժմ կարդացեք պատասխանը.

Տուն 1

Դուք բավական փակ մարդ եք, ով չի սիրում, որ իր գործերին և անձնական կյանքին խառնվում են առանց հրավերքի։ Ձեր մտքերն ու զգացմունքները փակ են վստահելի կողպեքով։ Ոչ ոք նույնիսկ չի էլ կարող կռահել, թե կյանքի որ շրջանում եք դժվարություններ ապրում, իսկ որում՝ թեթևություն։ Բանը նրանում է, որ դուք շատ եք վախենում խոցելի դառնալ։ Ասում են, մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք։ Հնարավոր է երիտասարդ հասակում դուք ստիպված եք եղել տանել ստորացումներ, կանխակալ մոտեցումներ կամ միայնություն։ Եվ «այրվելով կաթով, դուք սկսեցիք փչել ջուրը»։

Տուն 2

Դուք այն մարդկանցից եք, ով ապրում է լայն բացած աչքերով։ Հիշո՞ւմ եք Ջիմ Քերիի «Միշտ ասա «այո»» ֆիլմի հերոսին, ով համաձայնվում էր յուրաքանչյուր մտահղացման և արկածախնդրության հետ։ Դուք նույնպես փորձում եք բաց չթողնել ոչ մի հնարավորություն և հստակ հավատում եք, որ պետք է շնչել միայն ամբողջ կրծքով, իսկ ապրել այնպես, որ հոգին չբորբոսնի տաղտկությունից։ Ձեզ ուժ է տալիս բնությունը, այդ պատճառով սիրում եք դուրս գալ քաղաքից դուրս ինչ-որ տեղ, որպեսզի միայնակ գտնվեք Ձեր մտքերի հետ։ Դուք գտնում եք, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում և ինչ էլ որ տեղի է ունենում՝ լավի համար է։ Հենց այդ պատճառով կարողանում եք գնահատել կյանքի յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր մարդու՝ ով գտնվում է Ձեր կողքին։ Ձեր նման մարդկանց անվանում են «Արև»։

Տուն 3

Շրջապատող մարդկանց համար դուք ավելի շուտ «բաց գիրք եք»։ Լավ իմաստով։ Դուք պահարանում չունեք կմախքներ և Ձեզ համար զզվելի է երկերեսանիությունը։ Ինչ դրսում է՝ այն էլ ներսում է։ Շատ հաճախ դուք գործում եք էմոցիաների ազդեցության տակ, որոնք թափվում են եզրերից։ Ձեր մեջ դժվար է կասկածել մանիպուլյատորի կամ քծնողի, այնպես որ մարդկանց հարմարավետ է Ձեր կողքին։ Ե՛վ ընկերական, և՛ անձնական հարաբերություններում նախընտրում եք անկեղծությունն ու ազնվությունը։ Հենց այդ պատճառով անհասկացվածության հետ հազվադեպ եք բախվում։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular