ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է վկայում եղունգները կրծելու սովորությունը ձեր բնավորության մասին

ՖՈՏՈ

Mirkrasoty.life-ը գրում է, որ եղունգները կրծելու սովորություն ունեն շատերը։ Մարդկանց մեծ մասն այս սովորությունը դիտարկում է՝ որպես նյարդային լինելու և անհանգստության հետևանք։ Առաջին հայացքից՝ սա մոտ է իրականությանը, բայց «Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս սովորությունը կարող է… պերֆեկցիոնիզմի նշան լինել։ Չէ՞ որ պերֆեկցիոնիստները ձգտում են իդեալականին, ինչը հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով։

Կրկնվող պահվածքը նկարագրվել է՝ որպես վնասակար սովորություն, որը կարող է նաև լուրջ խանգարումների հետևանք դառնալ։ Հետազոտողների խումբը փորձել է ուսումնասիրել այս սովորությունը՝ օգտագործելով երկու մոդել՝ զգացմունքների կարգավորում և գրգռված գործողություն։ Առաջին մոդելը ենթադրում է, որ այս վարքագիծն առաջանում է բացասական էմոցիաների արդյունքում և ազատում է այդ բացասականից։ Երկրորդ մոդելը ենթադրում է, որ այս սովորությունն օգնում է ազատվել անհամբերությունից, ձանձրույթից, հիասթափվածությունից և անբավարարվածությունից։

Հետազոտողները հանգել են հետևության, որ այս սովորությունն ունեցող մարդիկ առավել հակված են գործողությունների երկրորդ մոդելի շրջանակներում՝ գրգռված գործողություն, քանի որ «նրանց բնորոշ են հակումը բարձր ստանդարտներին և դրանցից ցած չիջնելու ձգտումը»։ Սրանք պերֆեկցիոնիստներին բնորոշ վառ առանձնահատկություններ են։

Այսպիսով, այսպիսի կրկնվող վարքագիծ դրսևորող անձինք, ամենայն հավանականությամբ, «տառապում են» պերֆեկցիոնիզմով. սա նշանակում է, որ նրանք չեն կարողանում թուլանալ և խնդիրները հանգիստ ռեժիմով լուծել։ Դա է պատճառը, որ նրանք հակված են հիասթափվածության և անբավարարվածության վիճակի, երբ իրենց առջև դրված նպատակները դեռևս իրագործված չեն։ Այլ բառերով ասած՝ եղունգները կրծելու սովորությունը կապված է ոչ այնքան նյարդային և անհանգիստ վիճակի հետ, որքան ինչ-որ բանի հասնելու անկարողության հետևանքով առաջացող զգացմունքների։

Ինչպես է ազդում այս սովորությունն առողջության վրա։ Եղունգները կրծելու սովորությունն ինչպես՝ հոգեբանական, այնպես էլ՝ ֆիզիկական հետևանքներ է ունենում։ Դրա հետևանքով կարող են առաջ գալ նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

• եղունգների և կուտիկուլայի ցավ, կարմրություն
• եղունգների շուրջ գտնվող մաշկի վնասում և հնարավոր վարակներ
• խոցելիություն բակտերիաների և վարակների նկատմամբ
• ատամների էմալի թուլացում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular