ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկայի առաջին տիկին»․ Քիմ Քարդաշյանը՝ Ժաքլին Քենեդիի կերպարում, Interview magazine-ի համար ֆոտոշարքում

ՖՈՏՈ

Interview magazine պարբերականը Քիմ Քարդաշյանին «ԱՄՆ-ի առաջին տիկին» է անվանել եւ պարբերականի սեպտեմբերյան համարում ներկայացրել 36-ամյա հայուհու ֆոտոշարքը՝ այն ուղեկցելով ոչ մեծ հարցազրույցով։ 
Ֆոտոշարքում ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է Ժաքլին Քենեդիի կերպարում։

Սակայն համացանցում այն արդեն բացասական արձագանք է առաջացրել, որտեղ շատ օգտատերերը հայտարարում են, թե ինչու՞ հանկարծ պարբերականը որոշեց, որ Քիմն «Առաջին տիկին է»։ Շատերը մատնանշում են փաստը, որ հայուհին մաշկի շատ մուգ գույնով է ներկայացել։

Ֆոտոշարքը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ National Arts Club-ում։

Հայուհուն լուսանկարել է Սթիվեն Քլյայնը։

«Ամեն անգամ, երբ Քիմի հետ եմ աշխատում, մենք յուրաքանչյուր ֆոտոշարքի նորովի ենք մոտենում։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ նոր ֆոտոթեստն ընդհանուր ոչինչ չունենա նրանց հետո, որոնք նա արել է նախկինում։

Այս ֆոտոշարքում ես ցանկանում էի ընդգծել նրա կանացիությունը, ինչպես նաեւ ուժն ու հարգանքը։ Քիմը քամելեոն է, նա դյուրությամբ է վերածվում անհրաժեշտ կերպարի՝ կախված իրավիճակից։ Նա ժամանակակից աշխարհի մուսան է», - նշել է հայտնի լուսանկարիչը։

Քիմը՝ 2000 դոլար արժողությամբ Michael Kors-ի զգեստով։

«Ես եւ Քանյեն հաճախ կասկածում ենք՝ արդյոք ճի՞շտ ենք անում, երբ մեր երեխաներին ցուցադրում ենք ռեալիթի-շոուում։ Իմ երեխաները սովորական կյանքով են ապրում եւ երբեմն ինձ թվում է, որ ռեալիթի-շոուն նրանց տեղը չէ։ Ես առանց այն էլ սոցիալական մեդիայում շատ բաց եմ եւ հաճախ եմ հրապարակում երեխաներիս լուսանկարները»,-հայտարարել է Քիմը՝ լուսանկարվելով Նորթի հետ։

Երբ հայուհին չի նկարահանվում շոուում, նա․

«Ես արթնանում եմ առավոտյան ժամը վեցին, մարզանք եմ անում, հետո երեխաներիս ու ամուսնուս համար նախաճաշ եմ պատրաստում։

Օրվա ընթացքում որդուս տանում եմ երաժշտության դասերի, իսկ դստերս՝ ձիավարժանքի»,-հայտարարել է Քիմը։

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular