ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում ընտանիքն ապաստան է տալիս հարյուրավոր որբացած վայրի կենդանիների՝ արգելոցի վերածելով իրենց տունը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հատուկ արգելոց է գործում, որում ապաստան են գտնում որբացած վայրի կենդանիները: Նրանց ծնողները սատկել են տեղի ցեղերի կողմից, որոնք որս են անում սնվելու համար: Ապաստանը ստեղծած բժիշկն ընդունում է որսի անհրաժեշտությունը, սակայն թույլ չի տալիս, որ միայնակ մնացած կենդանիները սատկեն սովից:


Big Picture-ը
 գրում է, որ ամեն ինչ սկսվել է 1970-ական թվականներին: Մի օր բժիշկ Պրակաշ Ամտեն կնոջ հետ զբոսնելիս է եղել անտառում և որսից վերադարձող մարդկանց խմբի է հանդիպել: Նրանք սատկած կապիկ են տանելիս եղել իրենց հետ, և Պրակաշը փոքր կապիկ է նկատել, որը կպած է եղել սատկած մոր մարմնին: Բժիշկը որոշել է, որ չի կարող թույլ տալ սպանել ձագին, և այսպես ձագը դարձել է ապագա մեծ ընտանիքի առաջին անդամը:


Պրակաշն իմացել է, որ որսորդները մտադիր են սպանել նաև կապիկի ձագին, և փոխանակել է նրան բրնձի և հագուստի դիմաց: Տղամարդը կապիկին Բաբլի է կոչել, և կենդանին արագ սովորել է նոր տանն ու նույնիսկ ընկերացել բժշկի շան հետ:


Ամտեն իմացել է, որ տեղի ցեղերը զբաղվում են հիմնականում որսորդությամբ. սա նրանց սննդի միակ աղբյուրն է: Նա համոզել է մարդկանց, որ կենդանիների ձագերին սպանելը մեծ օգուտ չի բերում, և առաջարկել փոխանակել որբացած կենդանիներին սննդի, հագուստի և դեղորայքի դիմաց: Ցեղերի ներկայացուցիչները համաձայնել են, և շուտով Ամտեի տունը վերածվել է իսկական արգելոցի:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին 40 տարվա ընթացքում այս արգելոցն ապաստան է դարձել բազմաթիվ վայրի կենդանիների համար՝ մանր կրծողներից մինչև շնագայլեր, ընձառյուծներ, պիթոններ և կոկորդիլոսներ:


Նշվում է, որ մի պահ արգելոցում միաժամանակ հայտնվել է տարբեր տեսակի 300 կենդանի. նրանք բառացիորեն ապրել են ազատ միջավայրում և սերտ շփման մեջ մտել մարդկանց հետ: Իհարկե, որոշ բնակիչներ դժգոհ են եղել այս փաստից և բողոքել տեղական իշխանություններին: Մի շարք բողոքներից հետո Ամտեն ստիպված է եղել ընտրել. կամ կողպել կենդանիներին վանդակներում, կամ փակել արգելոցը:

 

Այսպես, իշխանությունների պահանջով Ամտեն ցանկապատ է կառուցել, սակայն արգելոցն ավելի շատ նմանվել է ապաստանի, քան կենդանաբանական այգու:

 

Ամտեի որդին մեծացել է կենդանիների շրջապատում, և հարցազրույցներից մեկում նա ասել է, որ նա սիրում էր այն ժամանակները, երբ դեռ ցանկապատ չկար:

 

«Հիշում եմ՝ ինչպես մենք՝ գյուղի երեխաներով, կենդանիների հետ գնում էինք գետի մոտ ու լողում: Ընդհանրապես չէինք վախենում նրանցից», - պատմել է նա:


Այժմ արգելոցում բնակվում է մոտ 100 կենդանի: Գնահատականների համաձայն՝ մոտ ժամանակներս նրանց թիվը կնվազի, քանի որ ցեղերը սկսել են ավելի քիչ որս անել:

 

Հայտնի է, որ 1970-ական թվականներից Ամտե ընտանիքը փրկել է հազարավոր որբացած վայրի կենդանիների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular