ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն է կազմում Դեն Բիլզերյանի կարողությունը և որտեղի՞ց նրան այդքան գումար․ այս և այլ ուշագրավ փաստեր հայազգի միլիոնատերի կյանքից

ՖՈՏՈ

BlogNews.am/Հավանաբար Դեն Բիլզերյանը սոցցանցերում ամենաակտիվ աստղերից մեկն է։ Դենի հետևորդները նրան հաճախ կոչում են «Ինստագրամի արքա»։ Ոմանք էլ կարծում են, որ նա շատ ցուցամոլ է, քանի որ պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, թե ինչ շքեղ կյանքով է ապրում՝ անապատներում տարատեսակ զենքերով կրակում, վարում հազվադեպ հանդիպող մեքենաներ, սեփական ինքնաթիռով ճամփորդում՝ շրջապատված կիսամեր աղջիկներով և այլն։

Բայց ինչպե՞ս է նա հասել այդտեղ, ինչպե՞ս է կարողանում իրեն նման ճոխություններ թույլ տալ և վերջապես որտեղի՞ց նրան այդքան գումար։

Related image

Դեն Բիլզերյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, սակայն հետո ընտանիքով տեղափոխվել են Յուտա նահանգ։ Նրա հայրն ուներ ռոբոտաշինական հսկա արտադրամաս, ինչպես նաև որոշ այլ ընկերություններ։ Երբ Դենը 10 տարեկան էր, հարկերի և բաժնետոմսերի հետ կապված խարդախություններ անելու համար նրա հորը ձերբակալեցին։

Հոր ձերբակալությունից անմիջապես հետո ընդամենը 1 տարվա ընթացքում Դենին դուրս շպրտեցին երկու տարբեր դպրոցներից։ Իսկ ավելի ուշ, երբ նա իր հայրիկի ատրճանակներից մեկը դպրոց էր տարել իր հետ, նրան այս անգամ ոչ միայն դպրոցից, այլ նաև ողջ Յուտա նահանգից վտարեցին՝ արգելելով այլևս ոտք դնել այնտեղ։

Այս ամենից հետո նա փորձեց միանալ ԱՄՆ օդային ռազմական ուժերին, սակայն երկու ձախողված փորձերից հետո ետ կանգնեց իր որոշումից։ Եվ այդ ժամանակ սկսվեցին նրա հաջողակ տարիները։

Related image

Չնայած՝ առաջին տարում նա գրեթե գումար չուներ, ուստի ստիպված էր վաճառել իր սիրելի ատրճանակները և վերադառնալ պոկերի սեղանի մոտ։ Առաջին անգամ նա 10,000 ԱՄՆ դոլար գումար շահեց և մեկնեց Վեգաս, ուր իր ունեցած գումարը պոկերի միջոցով կարողացավ վերածել 200,000 ԱՄՆ դոլարի։

Իր հաջողություններից ներշնչված՝ նա որոշեց սովորել համալսարանում, բայց միաժամանակ շարունակել պոկեր խաղալը։ Այդ ժամանակ Դենը շաբաթական 90,000 դոլար էր վաստակում և հենց այդ պատճառով էլ որոշեց դուրս գալ համալսարանից և ամբողջովին նվիրվել պոկերին։

Նա ընդամենը 27 տարեկան էր, երբ  միացավ պոկերի մեծ մրաշարերին, ուր շահեց 36,000 դոլար՝ զբաղեցնելով 180-րդ տեղը։ Այս անգամ նա հիասթափված էր իրենից, քանի որ 1-ին տեղը գրաված անձը 8․5 միլիոն դոլար էր ստացել։

Image result for dan bilzerian

Բայց դա չհուսահատեցրեց նրան։ Նա որոշեց միանալ պոկերի էլ ավելի մեծ մրցաշարերի։ Երբ սկսեց արդեն միլիոնավոր դոլարներ շահել, ոգեշնչվելով սեփական հաջողություններից, սկսեց պարբերաբար իր սոցէջերում նկարներ հրապարակել։ Այժմ նրա ֆեյսբուքյան, թվիթերյան և ինստագրամյան էջերից յուրաքանչյուրը տասնյակ միլիոնավոր հետևորդներ ունեն։

Դեն Բիլզերյանի եկամուտը ֆիքսված չէ, քանի որ նա աշխատավարձ չի ստանում, այլ պոկերով է գումարներ է շահում։ Օրինակ՝ 2013-ին նա միանգամից 11 միլիոն դոլար էր շահել և շտապել Մեքսիկա՝ նշելու իր հաղթանակը։

Հատկանշական է, որ 2013 թվականի դեկտեմբերին նրա ունեցվածքը 100 միլիոն դոլար էր, սակայն 2015-ի կեսերին այն արդեն հասել էր 150 միլիոն դոլարի։ Ստացվում է՝ մեկ ու կես տարում նա վաստակել է մոտավորապես 50 միլիոն դոլար

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular