ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


17-ամյա այս աղջկան 20 տարվա ազատազրկամն դատապարտեցին․ տեսեք, թե ինչու

ՖՈՏՈ

Միշել Քարթերն ստիպված կլինի 20 տարի բանտում անցկացնել, եթե մեղադրողներին հաջողվի ապացուցել, որ նա համոզել է ընկերոջը՝ Քոնրադ Ռոյին, վերջ տալ կյանքին։

2014 թվականի ամառային մի օր Քոնրադ Ռոյն ընկերուհուց՝ 17-ամյա Միշել Քարթերից, հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է ստացել.

– Ես մտածում էի, թե դու ուզում էիր անել դա. ճիշտ ժամանակն է անելու դա հիմա, ու դու պատրաստ ես… պարզապես արա դա, սիրելիս։

Այսպես նա համոզում էր 18-ամյա ընկերոջը ինքնասպան լինել։ Ու նա սպանեց ինքն իրեն։

Քարթերի այս արարքը, անխոս, արդարացում չունի ու սխալ է, բայց արդյո՞ք դա օրենքի խախտում է՝ այս շաբաթ կորոշի դատարանը։ Այժմ արդեն 20 տարեկան Քարթերը մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ։ Մեղադրական դատավճռի դեպքում Քարթերը կդատապարտվի 20 տարվա ազատազրկման։

Չնայած ինքնասպանությանն աջակցելու համար Մասսաչուսեթսում պատասխանատվություն չի նախատեսվում, բայց Քարթերն այն աստիճանի է ներգրավված դրա մեջ, որ ենթադրվում է, որ նա ոչ միայն օգնել է Ռոյին ինքնասպան լինել, այլև դրդել է նրան դա անելուն։

Դպրոցական այս զույգը հարյուրավոր հաղորդագրություններ է փոխանակել Ռոյի վերջին օրվանից առաջ ու ևս մի քանի տասնյակ հաղորդագրություն՝ մինչև առավոտ՝ նրա մահը։

Քարթերը գրել է.

– Դու վերջապես երջանիկ կլինես դրախտում։ Այլևս ոչ մի ցավ։ Բնական է, որ վախենում ես, բան չկա։ Նկատի ունեմ՝ դու մահվան շեմին ես։

Երբ Ռոյը կարծես ուզում էր հետ կանգնել այդ ծրագրից, ընկերուհին ճնշում էր նրան։

– Ուրեմն՝ չե՞ս ուզում դա անել։ Այնքան շփոթված եմ. կարծում էի՝ դու պատրաստ ես ու տրամադրված։

Նա Քարթերին գրել էր, որ ուզում է քնել։ Առավոտ շուտ էր։

– Պարզապես կայանիր մեքենադ, նստիր այնտեղ, ու ընդամենը 20 րոպե կտևի. մեծ բան չէ։

Վերջապես Ռոյը գնում է ավտոկայանատեղի ու ածխածնի օքսիդ լցնում մեքենայի մեջ։ Մի պահ, սակայն, նա վախենում է, դուրս գալիս մեքենայից ու զանգում Քարթերին։ Իսկ նա ընկերոջը հրամայում է վերադառնալ մեքենա ու հետո, ինչպես մեղադրողներն են ասում, Քարթերը լսել է՝ ինչպես է ընկերը 20 րոպե բղավում ցավից ու մահանում։

Մեղադրողներն այն վարկածն են առաջ քաշում, որ նա պարզապես օգտագործել է Քոնրադին, ով գնացել է մեկ ուրիշ դպրոց՝ նրա ընկերների ուշադրությունը գրավելու համար։ Քարթերը վախեցել է, որ եթե Ռոյն ինքնասպան չլինի, ինքն ընկերների մոտ ստախոս դուրս կգա։

Պաշտպանության կողմն էլ այն վարկածն է առաջարկում, որ Ռոյը դեպրեսիվ վիճակում է եղել ու նախկինում էլի է ինքնասպանության փորձ արել, ու Քարթերն իրենց հարաբերությունների սկզբում պարզապես փորձել է համոզել նրան օգնություն ստանալ։

Քարթերի դատապաշտպանն ասում է, որ սա ինքնասպանություն է, ոչ թե սպանություն։

Պաշտպանության կողմը շարունակ պնդում է, որ Քարթերը չի կարող սպանած լինել Ռոյին. նա 30 մղոն այն կողմ է եղել։ Ռոյի մահից հետո Քարթերը հաղորդագրություն է ուղարկել նրա մայրիկին՝ Լին Ռոյին՝ գրելով.

– Ես սիրում էի նրան, Լին։ Գիտեմ՝ երիտասարդ եմ, բայց ես իմ կյանքի մնացած մասը նրա հետ պետք է անցկացնեմ։

Մեր օրերում, երբ դեմ առ դեմ շփմանը փոխարինելու է եկել օնլայն հարթակում հաղորդագրություններ փոխանակելը, անհատների վրա այս հաղորդագրություններն ազդում են այնքան, որքան նրա ֆիզիկական ներկայությունը։ Հաղորդագրություններն էական դեր են խաղացել այս գործում՝ հաշվի առնելով նաև, որ Քարթերն ու Քոնրադն իրենց հարաբերությունների ընթացքում ընդամենը 3 անգամ են հանդիպել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular