ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուլղարացի լրագրողը ՄԱԿ-ի հետաքննություն է պահանջում Ալիևի միջազգային հանցագործությունների վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուլղարական Труд օրաթերթի նախկին լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում օգոստոսի 24-ին ազատել են աշխատանքից, հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու որոշման հետևում կանգնած է Ադրբեջանը և Ալիևի վարչախումբը: Դիլյանա Գայտանջիևան Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթների միջոցով զենքի մատակարարման դեպքերը ներկայացնող հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել:

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Դիլյանա Գայտանջիևան մանրամասներ ներկայացրեց դեպքի առնչությամբ: Լրագրողը պատմում է, որ օգոստոսի 23-ին կանչվել է Բուլղարիայի ազգային անվտանգություն: «Ինձ զանգահարեց Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը և հրավիրեց իրենց գրասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի վերաբերյալ: Ես պատմեցի, թե ինչպես եմ ստացել այդ գաղտնի փաստաթղթերը, սակայն հրաժարվեցի հայտնել տեղեկության աղբյուրը, քանի որ պարտավոր չեմ բացահայտել այն»,- նշում է Դիլյանա Գայտանջիևան:

Դիլյանա Գայտանջիևան Բուլղարիայի ազգային անվտանգության շենքից հեռանալուց մի քանի ժամ անց զանգ է ստացել Труд օրաթերթից:

«Հարցաքննությունից մի քանի ժամ անց ես զանգ ստացա իմ աշխատավայրի քարտուղարից, ով խնդրեց ինձ աշխատանքային օրվա վերջին ներկայանալ գրասենյակ: Գնացի գրասենյակ, և առանց որևէ բացատրության ինձ տեղեկացրին, որ հեռացված եմ աշխատանքից: Ես անգամ չհանդիպեցի գլխավոր խմբագրի հետ:

Համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր՝ և ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ»,- մանրամասնում է Գայտանջիևան:

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից ադրբեջանական ավիաընկերության միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մերկացնող նյութից հետո, դեսպանատունը խնդրել է հետաքննել դեպքի հանգամանքները:

«Այդ նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոք ներկայացրեց՝ նշելով որ այդ հոդվածն ուղղված է իր երկրի դեմ: Այո՛, դա ուղղված է, ինչպես իրենց այնպես էլ դրանում ներգրավված մյուսների դեմ: Ադրբեջանի դեսպանատունը կոչ է արել հետաքննել իմ գործունեությունը, և հիմա, ահաբեկիչներին զենք մատակարարողների հանցավոր գործունեությունը հետաքննելու փոխարեն փորձում են պարզել իմ տեղեկությունների աղբյուրը»,- մեզ հետ զրույցում նշեց բուլղարացի գործընկերը:

Դիլյանա Գայտանջիևան, անդրադառնալով օրաթերթի քայլին, նշեց, որ իր պայմանագիրը խզվել է առանց բացատրության, ուստի ակնհայտ է, որ այդ օրաթերթը պատրաստ չէ լինել ինքնուրույն լրատվամիջոց և աջակցել անկախ լրագրությանը:

Լրագրողը, խոսելով իր հետագա գործունեության մասին, նշեց, որ պատրաստվում է վերադառնալ Սիրիա և անկաշկանդ շարունակել իր հետաքննությունը:

«Մի քանի ադրբեջանցիներից, որոնք սերտորեն կապված են Բաքվի կառավարության հետ, զայրացած մեկնաբանություններ եմ ստացել: Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և այլևս ոչինչ չունեմ կորցնելու: Շարունակելու եմ անել այն, ինչը, որ անում էի»,- ասում է բուլղարացի լրագրողը:

Դիլյանա Գայտանջիևան արդարության հաստատման և ճշմարտության բացահայտման բոլոր կողմնակիցներին կոչ է անում համախմբվել ալիևյան ռեժիմի անօրինությունների դեմ և պայքարել: Լրագրողը բողոքում է նաև ալիևյան ռեժիմի այս քայլերին հակադրվելու հարցում դժկամությունից: Նրան չեն աջակցում նաև տեղի իր լրագրող գործընկերները:

«Նրանք վախենում են արտահայտել իրենց կարծիքը և պատմել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Հավաստիացնում եմ, որ Ադրբեջանը միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին: Այն ինչ պատահեց ինձ հետ, առաջին դեպքը չէր. ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»,- ասաց Գայտանջիևան:

Գայտանջիևան համոզված է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները պետք է հետաքննվեն ՄԱԿ-ի կողմից:

«Ադրբեջանական իշխանությունները պետք է միջազգային իրավունքով պատասխանատվության ենթարկվեն: Ես ունեմ բազմաթիվ տեսանյութեր և ապացույցներ, որ ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից մատակարարված զենքով Սիրիայում սպանվում են անմեղ քաղաքացիներ»,- շեշտում է բուլղարացի լրագրողը:

Հետաքննող լրագրողը նշեց, որ բացի զանազան ճնշումներից, որոնք Ադրբեջանը կիրառում է խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, լայնորեն կիրառվում է նաև կաշառքը: Այդ ճանապարհով նրանք բուլղարական մի շարք ԶԼՄ-ներում պատվիրում են իրենց դրական լույսի ներքո ներկայացնող հոդվածներ և լռեցնում անցանկալի ձայները:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular