ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենց ԱՅՍ աղն ավելացրեք լոգանքի ջրին և կտեսնեք, թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ․ հզոր բուժիչ միջոց, էժան ու հասանելի

ՖՈՏՈ

Epsom աղը, որն առավել հայտնի է «անգլիական աղ» անունով․ հազարամյակներ օգտագործվում է իր հզոր բուժիչ հատկությունների շնորհիվ: Այն էժան և հասանելի այլընտրանք է, որը կարող է օգնել թունազերծել մարմինը:

Աղով վաննան ինչպես է տոքսիններից մաքրում մարմինը՝ կներկայացնենք ստորև:
Սուլֆատը և մագնեզիումը կարող են հեշտությամբ մաշկի միջոցով ներծծվել արյան մեջ: Մաշկի մակերևույթի վրա մի քանի անցք կա, որոնք կարող են հանքանյութեր կլանել և վերացնել վնասակար տոքսինները: Աղով վաննան հրաշալի այլընտրանք է դրա համար:

Մագնեզիումը կարևոր հանքանյութ է, որը պատասխանատու է ավելի քան 325 ֆերմենտների, մկանների և նյարդերի գործունեության համար: Այն կարող է նվազեցնել բորբոքումը և լավացնել արյան շրջանառությունը և թթվածնի անցումն ամբողջ օրգանիզմ: Իսկ սուլֆատները պահպանում են նյարդային հյուսվածքի, հոդերի և մաշկի առողջությունը: Epsom աղը կարող է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սուլֆատներով և մագնեզիումով:

Ապացուցված է նաև, որ Epsom աղով վաննաների պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել գերձգման, եղունգի սնկի, հոդատապի, մկանային ցավի, կապտուկների ախտանիշերը: Նաև շատ օգտակար է քրոնիկական հիվանդությամբ տառապողների համար, կարող է նվազեցնել բորբոքումը:

Ինչպես Epsom աղով վաննա պատրաստել
Շատ կարևոր է, որ տանը ջրի ֆիլտրման համակարգ լինի, որ ջուրը մաքրվի ֆտորիդից, քլորից, ծանր մետաղներից և դիօքսիններից:

Պետք է վաննան տաք ջրով լցնեք և ավելացնեք Epsom աղի հետևյալ քանակությունը՝
Մինչև 27 կգ քաշով երեխաների համար կես բաժակ Epsom աղ ավելացրեք:

27-45 կգ՝ 1 բաժակ աղ

45-68 կգ՝ 1,5 բաժակ աղ

67-90 կգ՝ 2 բաժակ աղ

Ամեն 20 կգ-ի համար պետք է կես բաժակ աղ ավելացնեք:

Հետո վաննա ընդունեք 40 րոպե:

Բոնուսային խորհուրդներ՝
Կարող եք կես բաժակ ձիթապտղի յուղ ավելացնել վաննային: Յուղը կլավացնի մաշկի առողջությունը:

Կարող եք նաև 1 ճ. գ.-ից մինչև կես բաժակ կոճապղպեղ կամ կայենյան պղպեղ ավելացնել վաննային: Դրանք կօգնեն հանել տոքսինները:

Epsom աղով վաննային օճառ ավելացնել պետք չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել թունազերծման և հանքանյութերի կլանման վրա:

Վաննայից հետո 1-2 ժամ հանգստացեք: Եթե արթրիտով եք տառապում, ակտիվ մնացեք հոդերում կուտակումը կանխելու համար:

Ծանուցում՝
Աղով վաննաները կարող են կողմնակի ազդցություն ունենալ հղիության, ջրազրկման, այրվածքների մաշկի վրա կամ բաց վերքերի դեպքում:

Սրտանոթային հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցել նախքան Epsom աղով վաննա ընդունելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular