ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդամենը մեկ միջոց իդեալական մազերի և մաշկի համար, որը կա բոլորի տանը

ՖՈՏՈ

1. Առանց պզուկների մաքուր մաշկի համար

Բաղադրատոմս 1: Բորբոքումների վրա կետայնորեն քսեք մեղրի և դարչինի 1:1 հարաբերակցությամբ խանուրդ: Լվացեք 10 րոպե անց: Խառնուրդը կնորմալացնի ճարպագեղձերի աշխատանքը, ունի հակամիկրոբային հատկություն, լավացնում է դեմքի գույնը:

Բաղադրատոմս 2: Վերցրեք կես կիտրոնի հյութ և 1 թ. գ. մեղր: Քսեք մաքուր և չոր մաշկին, լվացեք 20 րոպե անց: Օգագործեք շաբաթական 1-2 անգամ: Դիմակը կօգնի նաև փակել ծակոտիները, բացել մաշկի գույնը և խոնավեցնել այն:

Բաղադրատոմս 3: Մանրացրեք ասպիրինի 2 հաբ, ավելացրեք 4-5 կաթիլ կիտրոնի հյութ և մի քիչ մեղր: Խառնեք և քսեք խնդրահարույց մասերին, թողեք գիշերը մնա: Առավել լավ է դիմակը ծածկել թաղանթով, հետո պլաստիրով: Առավոտյան կարմրությունը զգալիոերն կնվազի, խորը բորբոքումները մակերեսային կդառնան, ավելի արագ կլավանան:

2. Մաշկի գույնը բացելու և աչքերի տակի մուգ շրջանակների դեմ
Անհրաժեշտ կլինի՝ 0,5 թ. գ. մեղր, 1 թ. գ. կիտրոնի հյութ և 1 թ. գ. բնական յոգուրտ: Քսեք մաշկին շաբաթական 1-2 անգամ 20 րոպեով:

Բացի դրանից՝ մեղրի և կեֆիրի խառնուրդով կարելի է բացել աչքերի տակի մուգ շրջանակների գույնը: Կամ այս բաղադրատոմսից օգտվել՝ 1 թ. գ. մեղր, 1 թ. գ. վարունգի հյութ և 1 թ. գ. կարտոֆիլի հյութ:

3. Ներսից շողացող մաշլկկի համար
Բաղադրատոմս 1: Խառնեք 2 ճ. գ. մեղր և 2 ճ. գ. կաթ: Ստացված միջոցով և բամբակով սրբեք դեմքը, 10 րոպե անց լվացվեք: Դիմակը շատ լավ խոնավեցնում է, հագեցնում է արժեքավոր վիտամիններով և ամինաթթուներով, մեծացնում է մաշկի առաձգականությունը և օգնում է պայքարել կնճիռների դեմ:

Բաղադրատոմս № 2: Խառնեք 1 թ. գ. մեղր և 1 ճ. գ. ալոեի հյութ: Սնուցում և խոնավեցնում է ցանացած տիպի մաշկ: Թեփոտվածության հակման դեպքում կարելի է դիմակին մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ավելացնել:

4. Առանց թեփի իդեալական մաշկի համար

Դեմքի սկրաբ՝ խառնեք 1 ճ. գ. մեղր և 1 ճ. գ. վարսակի փաթիլներ, մերսեք դեմքը և լվացեք:

5. Փափուկ, գրավիչ շուրթերի համար

Խառնեք մեղր, շաքարավազ և ձիթապտղի յուղ, լավ մերսեք շուրթերը, լվացեք և խնամող բալզամ քսեք: Որպես այլընտրանք կարելի է դարչնագույն շաքարավազ, մեղր և վազելին օգտագործել:

6. Խիտ և փայլուն մազերի համար

Բաղադրատոմս 1: Մազերի խոնավեցման և սնուցման համար: Խառնել հավասար քանակի մեղր և 1 ձվի դեղնուց, քսել մաքուր թաց մազերին, թողնել առնվազն 30 րոպե:

Բաղադրատոմս 2: Սնուցման և փայլի համար: Խառնել 2 մաս մեղր և 1 մաս ձիթապտղի յուղ, տարածել մազերի վրա, լվալ 30 րոպե անց:

Բաղադրատոմս 3: Ամրացման, աճի և փայլի համար: 2 բանանից շիլա ստանալ, ավելացնել 1 ճ. գ. մեղր և 2 ճ. գ. կոկոսի յուղ: Դիմակը տարածել մազերի ամբողջ երկայնքով, պահել կես ժամ և լվալ շամպունով:

7. Սպիերի գույնը բացելու համար
Մեղրով, կիտրոնի հյութով, յոգուրտով և վարսակի փաթիլներով դիմակներով, որոնք պետք է անել ամեն օր 5-10 րոպե, կարելի է արագացնել ապաքինումը, բացել մաշկի գույնը և կանխել սպիերի առաջացումը: Սպիերին կարելի է նաև մաքուր մեղր քսել՝ ամբողջ գիշեր թողնելով մաշկին, այդպես անել, մինչև սպիերի գույնը բացվի:

8. Մազերի նուրբ հեռացման համար առանց ներաճելու
Խառնեք 1/4 բաժակ մեղր, 1,5 բաժակ շաքարավազ, 1/4 բաժակ կիտրոնի հյութ և 1/2 բաժակ ջուր: Մարմանդ կրակի վրա եփեք մինչև շաքարավազն ամբողջովին լուծվի և խառնուրդի մակերևույթին փուչիկներ առաջանան: Խառնուրդը քամեք և քսեք մաշկին, որտեղից պետք է մազերը հեռացնել, հետո այդ մասը ծածկեք բամբակյա-թղթե գործվածքով, հարթեցրեք և կտրուկ շարժումով հանեք նյութը:

Սա նաև սնուցում և փափկեցնում է մաշկը: Ժամանակի ընթացքում մազերը բարակում են, մաշկը հարթ կմնա մինչև 3 շաբաթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular