ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե պետք չէ նիհարել. սա պետք է իմանան բոլորը՝ քաշի փոփոխման դեպքում

ՖՈՏՈ

Լինում է, որ արդեն մի քանի օր հյուծող դիետա ես պահում, իսկ կշեռքի ցուցանիշը չի փոխվում կամ նույնիսկ ավելանում է նախկինի համեմատ:

Ներկայացնում ենք դրա պատճառը և արդյոք արժե հավատալ մեխանիկական և էլեկտրոնային կշեռքների թվերին:

Ինչպես չափել քաշը

Պատկերացնենք կնոջ, որի մկանային զանգվածը 45 կգ է, ճարպայինը՝ 15: Նրա քաշը կազմում է ընդհանուր 60 կգ, բայց, չգիտես ինչու, կշեռքը ցույց է տալիս մեկ 57 կգ, մեկ 64: Իսկ նրա սննդակարգում ոչինչ չի փոխվում:

Քաշի տատանման վրա ազդող գործոնները

1. Ամենագլխավորը, որ պետք է հաշվի առնել, ջրի քանակն է: Օրգանիզմը ցանկացած միջոցով աշխատում է պահպանել աղա-ջրային հաշվասարակշռությունը, ուստի որքան քիչ հեղուկ է ստացվում, այնքան շատ է այն պահում իր մեջ, որ նորմալ գործի: Ահա, թե ինչու է քաշը դանդաղ նվազում ուժեղ շոգին: Հենց անձրև գա կամ մի քիչ ցրտի, օրգանիզմն անմիջապես լիտրերով ջուր «կտա», քանի որ ներկայումս այն իրեն պետք չէ:

2. Գլիկոգեն: Յուրաքանչյուր գրամ ածխաջրի հետ, որն օրգանիզմդ պահեստավորում է այդ տարրի տեսքով, լրացուցիչ 3 գ ջուր է պահվում: Եթե երեկոյան մի կտոր տորթ ես կերել, իսկ առավոտյան կանգնել ես կշեռքին, մի վախեցիր, դա ավելորդ կիլոգրամ ճարպ չէ, այլ ջուր: Դրանից հեշտ է ազատվել: Բայց մի տարվիր քաղցրով:

3. Կնոջ քաշը կարող է փոխվել դաշտանային ցիկլից կախված: Ոչ միայն մեծ ախորժակի, այլև այտուցների պատճառով: Ամենից շատ դա դրսևորվում է ցիկլին նախորդող վերջին շաբաթում:

4. Այտուցներ: Եթե կտրուկ ավելացրել ես աղի պարունակությունը սննդում, ըստ ամենայնի, դա քաշի ավելացման կհանգեցնի: Համապատասխանաբար, եթե ավելի քիչ աղ ես ուտում, քաշդ կնվազի: Նաև ուժեղ այտուցվածությունը կարող է երիկամների աշխատանքի խանգարման նշան լինել:

Կշեռքի ցուցանիշերն ինքին անիմաստ են: Քո իրական քաշն իանալու համար պետք է հաշվի առնել հետևյալ ցուցանիշերը:

1. Իրանի ծավալը: Ստույգության համար ամեն շաբաթ 3-ական չափում արա՝ պորտի մոտ, 5 սանտիմետրով վերև և 5 սանտիմետրով ներքև: Եթե բոլոր ցուցանիշերը հաշվի առնելով իրանը փոքրացել է, ճարպի քանակն օրգանիզմումդ հաջողությամբ նվազում է, և հակառակը: Կարող ես չափել նաև ազդրերիդ և մարմնիդ այլ մասերի ծավալը:

2. Էներգիայի մակարդակը: Եթե քո դիետան ուղղված է օրգանիզմում կալորիաների պակասելուն, ակտիվության մակարդակը հաջողության լավ ցուցանիշ կլինի: Երբ կշեռքը շատ կիլոգրամներ է ցույց տալիս, բայց դու քեզ ուժեղ և էներգետիկ ես զգում, մկանային զանգված ես աճեցնում:

3. Այտուցներ: Եթե առավոտյան կոպերդ ավելի շատ բարձիկներ են հիշեցնում, ավելի լավ է՝ ընդհանրապես չկշռվել, այլ սպասել, մինչև օրգանիզմն ազատվի ավելորդ հեղուկից: Դրա համար բավարար է մի քանի օր ճիշտ սնվել և խմելու ռեժիմը պահպանել:

Նաև եթե վերահսկում ես քաշդ, պետք է իմանաս հասակի, քաշի և տարիքի հարաբերակցության հիմնական ցուցանիշները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular