ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Հարությունյանի հարսանիքը կկայանա Հայաստանում` օգոստոսի 30–ին

ՖՈՏՈ

Life.Tert.am/

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը այս օրերին պատրաստվում է իր հարսանիքին։ Միհրանի և սիրելիի`  երգչուհի, պարուհի  Բեբիա Մակտինայի հարսանիքը կկայանա օգոստոսի 30–ին` Հայաստանում։ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում այս մասին հայտնել է Միհրանի ներկայացուցիչ Մովսես Գալստյանը:

 

Միհրանը սիրելիին ամուսնության առաջարկություն արեց իր 28–ամյակի օրը։ «Ուզում եմ մինչև կյանքիս վերջին օրը միայն դու լինես կողքիս։ Ես ուզում եմ, որ դու դառնաս իմ կինը»,– ասել էր ըմբշամարտիկը։

 

Այժմ Միհրանը Հայաստանում է։ Հարսանիքին պատրաստվելուն զուգահեռ նա համապատասխան տեղ է փնտրում Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոց բացելու համար։ Մարզիկը պատրաստվում է այն բացել 2018 թվականին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular