ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական անակնկալը «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Lurer.com-ը գրում է.
 
«Մոնտեսսորի սիթի» երեխաների զարգացման կենտրոն-մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով այս մանկապարտեզի առանձնահատկությունների մասին, նշեց, որ աշխարհում լայն տարածում գտած և այս մանկապարտեզում կիրառվող երեխաների զարգացման հատուկ մեթոդաբանությունը թեև մանկապարտեզի հիմնադրման շրջանում Հայաստանում տարածված չէր, սակայն իրենք մեծ սիրով կազմակերպեցին տարատեսակ սեմինարներ ծնողների համար, որպեսզի նրանց համար էլ հասկանալի լինի, թե ինչպես են այս մանկապարտեզում զարգացնելու և կրթելու իրենց երեխաներին. «Երբ դեռևս 2012 թվականին մանկապարտեզը հիմնվեց, շատ դժվար էր Հայաստանում չկիրառվող մեթոդաբանությամբ երեխաներին զարգացնելը՝ այսինքն երեխաներին զարգացնել իրենց բնածին հակվածություններով՝ հատուկ պայմաններում: Հետաքրքրական է, որ թեև Հայաստանում այս մեթոդի կիրառման մասին շատ քիչ բան էր հայտնի, սակայն հիմնադրումից հետո տարեցտարի շատ արագ մեծացավ մեր մանկապարտեզ հաճախող երեխաների քանակը: Մեր սաները տարիներ շարունակ դառնում են Երևանի լավագույն դպրոցների աշակերտները, որտեղ առաջին օրվանից տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, պրակտիկ գիտելիքներով»,-ասաց մանկապարտեզի հիմնադիրը:
 
Ե՞րբ է այս մանկապարտեզը դպրոց ուղարկել իր առաջին սերունդը հարցին՝ Գայանե Ալեքսանյանը պատասխանեց. «Առաջին շրջանավարտները տվեցինք 2015 թվականին և շատ շուտով՝ օգոստոսի վերջին, «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզը դպրոց կճանապարհի իր արդեն 3-րդ սերնդի սաներին: Մեր հերթական շրջանավարտները կդառնան դպրոցականներ: Սովորաբար,նրանցից շատերը դառնում են երևանյան լավագույն դպրոցների աշակերտներ»,-ասաց Գայանե Ալեքսանյանը՝ շեշտելով, որ դպրոցներից այս մանկապարտեզն ավարտած երեխաների վերաբերյալ ստանում է դրական արձագանքներ թե՛ նրանց վարքի, թե՛ ընդհանուր զարգացվածության և պատրաստվածության վերաբերյալ:
 
Խոսելով ավարտական միջոցառման մասին՝ Գայանե Ալեքսանյանը նշեց, որ մանկապարտեզի ավարտական միջոցառումն իր տեսակով տարբերվելու է նմանատիպ միջոցառումներից, իսկ այս մանկապարտեզն ավարտող սաներին տրվելու են դիպլոմներ. «Ավարտական միջոցառումը կլինի շատ հետաքրքիր, շքեղ, յուրօրինակ և անակնկալներով լի»,- ասաց նա՝ որպես երեխաներին ուղղված լավագույն մաղթանք՝ մեջբերելով Մարիա Մոնթեսսորիի հայտնի պատվիրաններից մեկը. «Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով»:
 
Մանկապարտեզի հիմնադիրը շեշտեց, որ այս կարգախոսն ամեն օր իրականություն է դարձնում մանկապարտեզի յուրաքանչյու աշխատակից:
 
Լուսանկարներում «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի տարբեր տարիների շրջանավարտներն են:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular