ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելագարվում եմ Տապասիայի համար». Վարդան Սարգսյանի տեսահոլովակի հերոսուհին Ռաշամի Դեսայն է

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Մոտ 10 տարվա դադարից հետո Վարդան Սարգսյանը կրկին իր լսարանին կներկայանա որպես երգիչ։ Նրա նոր` «Աղջիկները շատ տարբեր են» երգի երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Հնդկաստանում, իսկ հերոսուհուն մարմնավորել է «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային։

 

«Շատ լավ, հիթային երգ է։ Հաշվի առնելով հնդկական մոտիվների հանդեպ սերը մեր երկրում` հուսով եմ` նաև ճանաչում կունենա։ Երաժշտությունը հնդկական է, ուստի` տեսահոլովակը պետք է նկարահանվեր Հնդկաստանում, հերոսուհին էլ լիներ դերասանուհիներից որևէ մեկը։ Շատ մեծ ջանքերից հետո նկարահանվեց Ռաշամին»,– Tert.am Life–ին ասաց նա։

 

Վարդանը երբեք չի թաքցրել, որ շատ է սիրում Ռաշամիին և զարմանալի չէ, որ հենց նա է դարձել երգչի տեսահոլովակի հերոսուհին։ «Ես իր համար խելագարվում եմ։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ինձ մոտ տպավորություն էր, որ կարող է սիրահարվեմ։ Հրաշք անձնավորություն է»,– ասաց երգիչն ու հավելեց, որ դերասանուհին համաձայնել է անվճար նկարահանվել իր տեսահոլովակում։

 

 

Ըստ սյուժեի` Վարդանը  գնում է Հնդկաստան` իր  երկրորդ կեսին գտնելու և մի շարք արկածների մեջ է ընկնում։ Տեսահոլովակի նկարահանումների առաջին մասը եղել է մոտ մեկուկես ամիս առաջ, երկրորդ մասը` օրեր առաջ, երբ Վարդանը կրկին մեկնել էր Հնդկաստան։

 

Նկարահանումները կայացել են Մումբայում, Դելիում, Ագրայում և Ջայպուրում։ «Հնդկաստանում նկարահանումներ կատարելը շատ բարդ է. քանի որ նման վայրերը, հիմնականում, պետական են, պետք է ունենալ թույլտվություն, որը մենք չունեինք։ Մի փոքր դժվար էր, բայց կարողացանք  հաջողությամբ անել ամեն ինչ։ Արդյունքում ստացվեց հումորային տեսահոլովակ»,– ասաց նա ու հավելեց, որ դժվարությունների առաջ կանգ չեն առել, օրինակ, փիղ նկարահանելու համար 300 կմ են անցել, բայց հասել են իրենց նպատակին։

 

Տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է  սեպտեմբերի սկզբին:

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular