ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե նա անում է այս 8 բաները, ուրեմն՝ դեռ սիրում է ձեզ

ՖՈՏՈ

1. Ձեր ընտրյալը միշտ ձեր կողքին է, եթե դուք նրա աջակցության կարիքն ունեք: Դա հենց այն է, ինչն առանձնացնում է սիրող զուգընկերոջը: Նա չի կարծում, որ ձեր խնդիրներն իրեն բացարձակ չեն հետաքրքրում: Սիրող մարդը երբեք չի ասի. «Մեծ աղջիկ ես, ինքդ էլ գիտես՝ ինչ պետք է անես» կամ «Էլ ի՞նչ տղամարդ ես, եթե չես կարող դա անել»: Չի բացառվում, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք լուծել մեր խնդիրները, բայց երբեմն ուզում ենք իմանալ, որ հուսալի թիկունք ունենք:

2. Նա չի ձգտում փոխել ձեզ՝ հարմարեցնելով իրեն: Անկեղծորեն սիրող զուգընկերն իրեն հարմար տիկնիկ չի դարձնի ձեզ: Դա անձի հանդեպ անհարգալից վերաբերմունք ու եսասիրություն է: Եթե սիրող մարդուն որևէ բան դուր չի գալիս իր զուգընկերոջ մեջ, նա հանգիստ ու անկեղծորեն ասում է այդ մասին: Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հարաբերություններում ներդաշնակության հասնել:

3. Նա ուշադիր է մանրուքների հանդեպ: Նրա համար միևնույն չէ, թե ինչ ուտեստներ եք նախընտրում, եթե անգամ ձեր ճաշակները տարբեր են: Նա հիշում է, թե որքան շաքարավազ է պետք ավելացնել թեյին: Միշտ հարցնում է ձեր կարծիքը, երբ պետք է ընտանեկան հարց լուծվի: Եվ սարսափելի չէ, եթե նա մոռացել է ձեր շնիկի տարեդարձը կամ ձեր առաջին համբույրի օրը: Ավելի կարևոր է, որ նա գնահատում է ձեզ ու կենցաղում ցուցաբերում հոգատարությունը:

 

4. Նա իմաստուն է: Խոսքը բարձր ինտելեկտի մասին չէ (չնայած դա նույնպես կարևոր է): Եթե մարդն ունակ է վերլուծելու, հավանական համարելու, որ կարող է սխալ լինել, և ընդունելու այդ սխալները, ուրեմն՝ նա իմաստուն է: Ճկուն մտածողությունը զույգին հնարավորություն է ընձեռում իսկապես երջանիկ լինելու հարաբերություններում:

5. Նա դրական է ազդում ձեր ինքնագնահատականի վրա: Հոգեբաններն ապացուցել են, որ բռնակալի և զոհի դերը զուգընկերները ենթագիտակցաբար, բայց կամավոր են ընտրում: Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն դերը խաղալու թաքնված շահ ունի: Ներդաշնակ զույգի պարագայում ճնշումը տեղ չունի: Զուգընկերներից յուրաքանչյուրի համար հաճելի է, որ նա հենց այս մարդու կողքին է:

6. Ձեր խնդիրները նա իրենն է համարում: Պետք չէ նրան օգնության համար խնդրել: Նա դա կանի առանց մի վայրկյան անգամ տատանվելու: Եթե դուք անկեղծորեն սիրող կին եք, ուրեմն՝ ձեր զուգընկերը ձեր հերոսն է: Եվ ձեզ համար նա սարեր շուռ կտա:

7. Նա չի ծաղրում ձեզ: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, բայց նա հրաշալի գիտի, թե ինչ է արժենում ձեր յուրաքանչյուր բացթողումը: Այդ պատճառով սիրող զուգընկերոջ մտքով անգամ չի անցնի «խփել ընկածին»: Նա երբեք չի համարձակվի մտերիմ մարդուն վանել որեւէ հիմարություն անելուց հետո:

Image result

8. Նա գիտի ձեր թույլ կողմերը, բայց երբեք չի հարվածի դրանց: Հայտնի է, որ մենք առավել խոցելի ենք հենց մտերիմ մարդկանց առջև, և նրանց պատճառած ցավն ավելի ուժեղ է: Իսկ եթե նա չմտածված վիրավորել է ձեզ, ամեն ինչ կանի՝ մեղքը քավելու համար: Դա սիրող մարդու հատկություն է. ամենաթանկ բանը, որ կարող է լինել կյանքում: Հարկ է նկատել, սակայն, որ այդ հատկությունը երկուսն էլ պետք է ունենան, քանի որ ընտանեկան հարաբերությունները միակողմանի լինել չեն կարող:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular