ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Դանիելյանի որդին առանց աշխատավարձի չի համաձայնել նկարահանվել «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Էս մենակ ե՞ս եմ եկել գործի». ամեն առավոտ բոլորից մի փոքր շուտ գալով նկարահանման հրապարակ` հարցնում է 8-ամյա Ալբերտո Դանիելյանը։ Վերջինս խաղում է «Նավագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում, որը կցուցադրվի Ucom  ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Պարզվում է` դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ալբերտոյին չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում։  Ծնողներն Ալբերտոյին նկարահանման բերելու  այլընտրանքային  ճանապարհ են գտել, ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ դեմ է երեխային ինչ–որ բան ստիպելուն։ Այս դեպքում իրենք փորձել են խթանել, որ Ալբերոտոն իրեն փորձի այս ոլորտում։ «Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը  ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,– ասաց դերասանը։

 

 

Հիմա Գրիգորը պետք է սեփական գրպանից վճարի որդու աշխատավարձը, քանի որ չի ուզում նրան հուսախաբ անել։ Իր հերթին Ալբերտոն անհամբերությամբ սպասում է առաջին աշխատավարձին, որպեսզի կրտսեր եղբոր` Ռոբերտոյի համար նվերներ գնի։ Պարզում է` Ալբերտոյին այդքան ուրախացրել է սեփական աշխատավարձով եղբորը նվերներ գնելու գաղափարը։

 

Դերասանի խոսքով` ինքը չի ուզում որդին շարունակի իր ճանապարհը, քանի որ հայտնիությունը մի շարք սահմանափակումներ է դնում մարդու առաջ, սակայն կարծում է, որ տղան պետք է իրեն այս ասպարեզում էլ փորձելու հնարավորություն ունենա։ Ապագայում ինքը կորոշի` ինչով է ուզում զբաղվել։  Դիտարկմանը` մանկուց այս ոլորտում հայտնվելով արդյոք մեխանիկորեն չի ընտրի դերասանի ճանապարհը, հայրը պատասխանեց. «Եթե ցանկանա դառնալ դերասան, թող դառնա։ Ինձ համար անընդունելի է, երբ ծնողն է երեխային ստիպում ինչ–որ մասնագիտություն ընտրել։ Մենք իրեն ոչ թե ստիպեցինք, այլ մոտիվացիա գտանք նկարահանվելու համար։ Նկարահանման երրորդ օրն Ալբերտոն արդեն մոռացել էր, որ նման բան ենք խոսել։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ ինքը մտնի նկարահանման հրապարակ, հետաքրքրություն ձեռք բերի։ Ամեն ինչ փորձում ենք, մինչև կկենտրոնանա` ինչն է իրեն դուր գալիս։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ սկսեցի կայանալ միայն այն ժամանակ, երբ կենտրոնացա, թե ինչով եմ ուզում զբաղվել, որովհետև զուգահեռ հազար գործով էի զբաղվում։ Սա մեր փորձերից մեկն է»։

 

 

Գրիգորը նշեց, որ փորձում է օբյեկտիվ մոտենալ յուրաքանչյուր երևույթի և երբեք չի ասի, որ իր երեխան լավագույնն է։ Այնուամենայնիվ, շատերն են փաստում, որ տղան շատ լավ է ներկայացել քասթինգին։ «Նա բացարձակ կոմպլեքսներ չունի։ Մեկ–մեկ նույնիսկ կարող եմ ասել` ստոպ, որպեսզի չափը չանցնի»,– ասաց նա։ Հայրը նշեց, որ որդին բոլորի պես մի քանի փուլով քասթինգ է անցել։ Գրիգորը կարևորում է, որ տղան հաջողությունների հասնի սեփական ուժերի և աշխատասիրության շնորհիվ։

 

Ըստ դերասանի` որդու համար այս ոլորտը սովորական է, քանի որ այս ամենի մեջ է մեծացել, բայց Ալբերտոն ուրիշ նպատակներ ունի։ «Ասում է` ես ուզում եմ ստարտափ ստեղծել։ Ուզում է ընդունվել Թումո, բայց տարիքը դեռ թույլ չի տալիս։ Մանկուց ասում էր` ես պիտի դեղ ստեղծեմ, որ վերցնեմ հիվանդությունները։ Ինքը սիրում է նորարարություն անել։ Տանն ամեն օր  ինչ–որ նոր բան է ստեղծում։ Ես իրեն կաջակցեմ զարգանալ և իրականացնել իր նպատակը` ստեղծել ստարտափ»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular