ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի երբեմնի բարբի տիկնիկներն այսօր կերպարանափոխվել են ու դարձել անճանաչելի

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Մարդիկ, որոնց քչերը գիտեն, պատմություններ, որոնք հետաքրքիր են։ Tert.am Life–ի  «Հետաքրքիր դեմքեր» շարքում այս անգամ բացահայտում ենք  Լիյա Մարուխյանին և Լիդիա Վիրաբյանին։ 22–ամյա աղջիկներին քչերը միանգամից կճանաչեն։ 4 տարի առաջ նրանք հանրությանը ներկայացան և հշվեցին բարբի տիկնիկի կերպարով, սակայն տարիներ անց որոշեցին կերպարանափոխվել։ Այսօր նրանք փոխվել են և դարձել անճանաչելի։

 

Tert.am Life–ի ֆոտոշարքում Լիյան ու Լիդիան երկու կերպարով են ներկայացել. առաջինը`տիկնիկի, ինչպիսին տարիներ առաջ էին, երկրորդը` բնական, ինչպիսին այսօր են։

 

Լիյան մասնագիտությամբ թարգմանչուհի է, լրագրող և հաղորդավարուհի, իսկ Լիդիան`թարգմանչուհի, լուսանկարչուհի։

 

 

Լիյա Մարուխյան

 

Դեռևս փոքրուց ինչ–որ բանով միշտ տարբերվել եմ ու աչքի ընկել։ Մարդիկ ինձ ճանաչեցին, երբ ինձ նմանեցնում էին բարբի տիկնիկի։ Այդ ժամանակ 18 տարեկան էի։ Երբեք միտումնավոր չեմ փորձել ստանալ բարբի տիկնիկի կերպար։ Ինձ համար բարբի տիկնիկը գեղեցիկ է, բայց չեմ մտածել հատուկ նմանվել։ Միգուցե ենթագիտակցորեն եմ նմանվել, բայց ոչ միտումնավոր։ Կերպարս ինքնաբերաբար է ստացվել, քանի որ այն ժամանակ սիրում էի արհեստականը։ Ինձ համար դա գեղեցիկ էր, հիմա այդ կարծիքին չեմ։ Նախընտրում եմ բնականին մոտ լինել։

 

Շիկահեր, լինզաներով, արհեստական եղունգներով և ընդգծված դիմահարդարմամբ շատերն ասում էին, որ նման եմ տիկնիկի։ Ես ինձ շոյված էի զգում, քանի որ դա ինձ համար հաճոյախոսություն էր։ Ո՞ր մի մարդը իրեն լավ չի զգա, երբ ասեն` կարծես տիկնիկ լինես։

 

Եվ՛ դրական, և՛ բացասական կարծիքներ եմ լսել կերպարիս մասին։ Հիմնականում համացանցում էին լայն քննարկում ու քննադատում ինձ։ Երբեք չեմ նեղվել քննադատություններից։ Ընդհակառակը, արդեն միտումնավոր այնպես էի անում, որ ավելի նման լինեմ։ Այդ քայլով ցույց էի տալիս մարդկանց, որ իրենց կարծիքն ինձ հետաքրքիր չէ։ Ես ունեմ իմ սկզբունքներն ու սա իմ կյանքն է, որը միայն ես եմ տնօրինում։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular