ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես վիրավորական որևէ խոսք չեմ ասել ու չեմ սպառնացել Ալլա Լևոնյանին». Գայանե Մանուկյանը 24 ժամ է տալիս իրենից ներողություն խնդրելու համար

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտավ մի նյութ, ըստ որի` երգչուհի Ալլա Լևոնյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ Ֆեյսբուքի` Գայանե Մանուկյան անվամբ օգտատերը սպառնում է իր կյանքին և առողջությանը։ Լուրի տարածումից մի քանի ժամ անց Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու իրավաբան Էմիլ Մարկոսյանի հետ, որը մանրամասնեց իրավիճակը և նշեց, որ երգչուհին ճանաչում է իրեն սպառնացող Գայանե Մանուկյանին, վերջինս ԱՄՆ–ում գործող Usarmenianews.com կայքի խմբագիրն է։ Այսօր Գայանե Մանուկյանը ցանկություն է հայտնել պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Գայանե Մանուկյանը խմբագրություն է ուղարկել իր և Ալլա Լևոնյանի անձնական նամակագրությունը, սակայն այն չենք հրապարակում` հաշվի առնելով, որ դա փակ նամակագրություն է։ Tert.am Life–ը ներկայացնում է Գայանե Մանուկյանի պատասխանը։

 

Անդրադառնալով իր և Ալլա Լևոնյանի նամակագրությանը` նա նշեց. «2015 թվականի մայիսի 15–ին ես առաջին անգամ ընկերության հայտ եմ ուղարկել Ալլա Լևոնյանին, նա ընդունել է։ Ես, ելնելով էթիկայից, նրան շնորհակալություն եմ հայտնել ընկերության հայտն ընդունելու համար, նա էլ շատ սիրալիր գրել է` խնդրեմ, Գայանե ջան։ Ոստիկանությունը կարող է պարզել, որ այնպես չէ, որ ես մի բան գրել, հետո ջնջել եմ։ Մեր երկրորդ շփումը եղել է 2016 թվականի  հուլիսի 26–ին` Արթուր Հայրապետյանի հեղինակային նյութի հրապարակումից հետո։ Ալլան գրել է, որ նեղված է, ինչու է գրվել այդ նյութը և նշել է, որ իր լիազորված անձը Էմիլ Մարկոսյանն է»,– ասաց Գայանեն ու հավելեց, որ նա զանգահարել է խմբագրություն և վիճել աշխատակցի հետ։

 

Ըստ Գայանե Մանուկյանի` խնդրի սկիզբ դարձած նյութը եղել է լրագրող Արթուր Հայրապետյանի հեղինակայինը, թեև վերջինս հարցազրույցներում նշել է, որ նյութը գրել է իր դրդմամբ։ Գայանե Մանուկյանի խոսքով` Արթուր Հայրապետյանը երբեք չի եղել իր աշխատակիցը։ Ինքը, պարզապես, հարթակ է տրամադրել Արթուրին` նյութերը հրապարակելու համար և որևէ պատվեր չի արել։

 

Գայանե Մանուկյանի փոխանցմամբ` դրանից հետո իր և Էմիլի ընդհանուր ծանոթն առաջարկել է հաշտվել, իրենք մնացել են բարիդրացիական հարաբերությունների մեջ։ «Ես Ալլա Լևոնյանի հետ կոնտակտի մեջ չեմ մտել, իմ երրորդ կոնտակտը լինում է 2017 թվականի  օգոստոսի 9–ին։ Օգոստոսի 7–ին կամ 8–ին Էմիլ Գալստյանը վայբերով ինձ ուղարկում է  մի նկար` Ալլա Լևոնյանի  ծաղրանկարով, որը հրապարակված է լինում «Ամերիկյան հայկական համայնք» անունով օգտատիրոջ կողմից` տհաճ  գրառումներով»,– ասաց նա ու հավելեց, որ քնած է եղել և չի պատասխանել, առավոտյան տեսել է նամակը, շատ է սրտնեղել, զանգահարել է Էմիլին և ասել, որ ինքը որևէ կապ չունի դրա հետ, խնդրել, որ դիմեն պատկան մարմիններին` պարզելու, թե ով է դրա հեղինակը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular