ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդկանց 10 տեսակ, որոնցից պետք է հեռու մնալ

ՖՈՏՈ

BlogNews.am/Մեր մայրիկները մեզ միշտ զգուշացնում էին հեռու մնալ վատ տղաներից, բայց երբեմն մեզ ավելի մանրամասն ուղղորդում է պետք։ Ոչ մեկն էլ կատարյալ չէ, բայց սրանք այն տղաներն են, որոնցից պետք է հեռու մնալ։

1. Հենց նոր է դուրս եկել հարաբերություններից

Յուրաքանչյուր մարդու հարաբերություններից հետո մի փոքր ժամանակ է պետք՝ մենակ մնալու համար։ Հակառակ դեպքում Դուք կխանգարեք նրան, իսկ դա ոչ մի աղջիկ չի ուզում։ Բացի այդ, հարաբերություններից հետո մարդիկ ժամանակ են ունենում մտածելու ու հասկանալու իրենց սխալները։ Այլապես նա նույն սխալները կգործի նաև Ձեզ հետ հարաբերություններում։

2. Մշտապես հարաբերություններում

Սա վերաբերում է այն տղաներին, ովքեր մշտապես հարաբերությունների մեջ են. նրանք կախվածություն ունեն դրանից և չեն կարողանում մենակ մնալ։ Այն մարդիկ, ովքեր անընդհատ մեկ հարաբերություններից մյուսին են անցնում, չեն կարող կենտրոնանալ իրենց թերությունները շտկելու վրա ու սովորաբար լուրջ չեն վերաբերվում հարաբերություններին։

3. Իմպուլսիվ տղամարդ, ով իրեն զսպել չգիտի

Այսպիսի տղան անընդհատ վեճեր է սկսում, արագ բարկանում է, չնչին բաներից պատմություն է սարքում։ Խուսափեք նրանցից, քանի որ հարաբերությունները մշտապես լարված են լինելու ու լի սթրեսներով։ Այսպիսի տղաները կամ անհամբեր են, կամ մանկամիտ։

4. Մայրիկի բալիկ

Ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ ոչ մի վատ բան չկա, նույնիսկ հակառակը. եթե նա սիրում ու հարգում է իր մայրիկին, ուրեմն՝ կսիրի ու կհարգի նաև Ձեզ։ Սակայն կա մի սահման, որն անցնել չի կարելի, հատկապես երբ նա զուգընկեր ունի։ Եթե նրա մայրիկը խոսակցության հիմնական թեման է կամ պարբերաբար գալիս է ձեր հանդիպումներին, դա լավ նշան չէ։

5. Ինքնասիրահարված

Այս տեսակ տղամարդիկ տարված են իրենց արտաքինով, իրենք իրենցով։ Նա պարզապես նարցիստ է, ով ավելի շատ ժամանակ է անցկացնում՝ լոգարանում պատրաստվելով, քան Դուք։

6. Փիթեր Պեն

Այս տղան մեծանալու մտադրություն չունի։ Նա միգուցե 30 տարեկան է, բայց խաղում է իր խաղալիք զենքով։

7. Անուղղելի

Կա տղամարդու այնպիսի տեսակ, ով ունի բազմաթիվ վատ սովորություններ, բայց, այնուամենայնիվ, կանայք նրան իրենց իդեալն են համարում՝ հույս ունենալով, որ կփոխեն նրան։ Սակայն սա տղամարդու այնպիսի տեսակ է, որ երբեք չի փոխվում, ու Դուք պարզապես վատնելու եք Ձեր ժամանակը նրա վրա։

8. Ժլատ

Երբեմն նա մոռացած է լինում դրամապանակը, երբեմն բողոքում է որևէ ռեստորանի գներից։ Ժլատ տղամարդն աշխարհում ամենավանող երևույթներից մեկն է։ Հեռու մնացեք այդպիսիններից։

9. Կպչուն

Այսպիսի տղամարդկանց անընդհատ պետք է վստահեցնեք, որ շատ եք սիրում, հոգ եք տանում նրանց մասին, քանի որ նրանք շատ կպչուն են ու անըդնհատ դա են պահանջում, իսկ դա կարող է հոգնեցուցիչ լինել։ Անկախ ու ինքնավստահ տղամարդը շատ ավելի գրավիչ է։ Անպաշտպան տղամարդը, ով միշտ Ձեր կարիքն է զգում երբեք չի կանգնի Ձեր կողքին, երբ Դուք նրա կարիքն ունենաք։

10. Խանդոտ / շիզոֆրենիկ

Այսպիսի տղամարդը միշտ կասկածելու է Ձեզ, ստուգելու, խանդելու այնպիսի տղամարդկանց, ում Դուք անգամ չեք էլ նկատել։ Նա կռիվների մեջ է ընկնելու այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր հետաքրքրված էլ չեն Ձեզնով, քանի որ նա վախենում է, որ Դուք մեկ ուրիշինը կդառնաք։ Այսպիսի շիզոֆրենիան բավականին նյարդայնացնող է. կգա մի պահ՝ Դուք չեք իմանա ինչ անել դրա հետ։ Սա անպաշտպան տղամարդու մեկ ուրիշ տեսակ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular