ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է ազդում ծնվելու ժամը մարդու բնավորության վրա

ՖՈՏՈ

Երեխայի ծնվելու ժամը մեծապես ազդում է նրա բնավորության վրա։ Ըստ որոշ կարծիքների՝ այն որոշում է մեր կարողություններն ու անձնային հատկանիշները։

• 00։00-02։00 ընթացքում։ Ձեզ առավել հանգիստ եք զգում իրավիճակներում, որոնցում նախկինում եղել եք։ Միշտ կայունություն և անվտանգություն եք փնտրում, ինչի հետևանքով շատերը կարծում են, թե փակ մարդ եք։ Սիրում եք դաստիարակել մարդկանց և կոչ անել կանոններով ապրել։ Կյանքում ձեր նախընտրությունն ընտանիքն է։

• 02։00-04։00-ի ընթացքում։ Հետաքրքրասեր եք, միշտ նոր բան եք փնտրում։ Իտելեկտուալ եք, հաղորդակցության լավ հմտություններ ունեք, նվիրված ընկեր եք։ Սիրում եք կարդալ և գրել, ճանապարհորդել, նախընտրում եք հանգիստ սպորտաձևեր։

• 04։00-06։00-ի ընթացքում։ Հոգ եք տանում ձեր ապագայի մասին։ Գիտեք, որ պարտականությունները համատեղ կատարելը լավ է, այդ պատճառով էլ սիրում եք օգնել մարդկանց։ Ռոմանտիկ եք, երբեմն՝ նաև կամակոր։

• 06։00-08։00 ընթացքում։ Կարող եք ձեզ լավ զգալ ցանկացած ստեղծագործական մթնոլորտում։ Կարիք եք զգում, որ նկատեն ձեզ, ինքներդ ձեզնից շատ բան եք պահանջում։ Ի ծնե լիդեր եք։

• 08։00-10։00-ի ընթացքում։ Շատ զգացմունքային եք, սիրում եք ժամանակ անցկացնել միայնության պայմաններում, փառք և համաշխարհային ճանաչում չեք որոնում։ Մեդիտացիան օգնում է վերականգնել ձեր ուժերը և հանգիստ զգալ։ Սիրում եք օգնել մարդկանց, նրանց խաղաղություն ու ներդաշնակություն բերել։

• 10։00-12։00-ի ընթացքում։ Շփվող եք, սիրում եք լինել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։ Դուք գիտեք՝ ինչն է իրականում մոտեցնում մարդկանց։ Միշտ նոր ընկերներ, հրաշալի վայրկյաններ և տպավորություններ եք որոնում։

• 12։00-14։00-ի ընթացքում։ Ամբիցիոզ և պատասխանատու մարդ եք, ով կարող է արդյունավետ լուծել ցանկացած խնդիր։ Կարիք ունեք, որ հիանան ձեզնով։ Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում։ Սակայն հարկավոր է ուշադիր լինել. մասնագիտական ձեռքբերումները կարող են վտանգի տակ դնել անձնական կյանքը։

• 14։00-16։00-ի ընթացքում։ Ակտիվ եք և նախաձեռնող։ Չեք սիրում կայունություն և միօրինակություն, ձգտում եք նոր բան իմանալ, պատրաստ եք լայնացնել աշխարհայացքը, մշտապես պատասխաններ փնտրել ամենադժվար փիլիսոփայական հարցերին։

• 16։00-18։00-ի ընթացքում։ Պոզիտիվ և էներգիայով լի մարդ եք, ով ձգտում է բացահայտել աշխարհի գաղտնիքները։ Հաճախ եք վախենում անկեղծանալ ինչ-որ մեկի առաջ և կիսվել սեփական զգացմունքներով։

• 18։00-20։00-ի ընթացքում։ Զգում եք մյուսների կարիքները և կարողանում եք զգալ, թե ինչ են նրանք զգում։ Աշխատում եք խուսափել կոնֆլիկտներից և շատ հարցեր տալուց՝ կյանքն ընդունելով այնպիսին, ինչպիսին կա։

• 20։00-22։00-ի ընթացքում։ Ձեզ հրաշալի զգալու համար ձեզ հարկավոր չէ նույնիսկ գլխավոր դեր։ Օգնել մյուսներին. ահա թե ինչն է կարևոր ձեզ համար։ Սիրում եք օգտակար լինել հասարակությանը։ Պերֆեկցիոնիստ եք և չեք սիրում սխալներ թույլ տալ։

• 22։00-00։00-ի ընթացքում։ Հստակ գիտեք՝ ով եք և ինչ եք ուզում կյանքից։ Փայլում եք երջանկությամբ և կենսական ուժով։ Բարձր եք գնահատում ստեղծագործելը, ձեզ համար կարևոր է լավ համբավը։ Նպատակին հասնելու համար հաճախ եք ձեզ անհարմարություն պատճառում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular