ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա 10 նշան, որ Ձեզ այցելել է պահապան հրեշտակը

ՖՈՏՈ

168.am/Այնպես է ընդունված մտածել, որ մենք միայնակ չենք, և գոյություն ունի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որը պաշտպանում է մեզ դժբախտություններից և վտանգներից:

Քրիստոնյաները կարծում են, որ պահապան հրեշտակները կցվում են մարդուն մկրտության պահից մինչև մահ պաշտպանության և օգնության համար: Ուրիշները ենթադրում են, որ դրանք մահացած հարազատների հոգիներն են, որոնք մնում են այս աշխարհում, որպեսզի պաշտպանեն և նախազգուշացնեն:

Так Просто-ն ներկայացնում է 10 նշան, որ պահապան հրեշտակը գտնվում է Ձեր կողքին: Առաջ Դուք առանձնապես ուշադրություն չէիք դարձնում դրա վրա, այնպես չէ՞:

1. Երազում

Երազը կարծես պատուհան է հոգու համար: Եվ հաճախ հրեշտակները հայտնվում են մարդուն հենց քնած ժամանակ, որպեսզի փոխանցեն ինչ-որ հաղորդագրություն, կամ ուղղակի, որպեսզի ցույց տան իրենց ներկայությունը:

2. Գունավոր շրջանագծեր աչքերի առջև

Ոմանք կարծում են, որ գունավոր շրջանագծերն աչքերի առջև ընդամենը տեսողական երևույթներ են, բայց կա վարկած, որ դա կարող է լինել հրեշտակի ներկայության նշան: Գոյություն ունեն բազում լուսանկարներ լույսի տարօրինակ բռնկումներով, որոնք կասկած չեն թողնում նրանում, որ հրեշտակները գոյություն ունեն: 2_640x269

3. Բույր

Եթե հանկարծ զգաք քացրավուն հաճելի բույր, առանց դրա համար որևէ հիմքի, դա նույնպես կարող է լինել նշան, որ մոտակայքում հրեշտակ կա:

4. Սպիտակ փետուր

Գոյություն ունի նախանշան, որ սպիտակ փետուր գտնելը հաջողություն է բերում: Եվ իրոք, կա՞ արդյոք հրեշտակի համար ավելի լավ մեթոդ՝ մարդուն ակնարկելու, որ ինքը կողքին է:

5. Երեխաներ

Լինում է այնպես, որ լաց լինող երեխան միանգամից հանգստանում է, նայում է դատարկությանը, կարծես այնտեղ ինչ-որ մեկը կա, և սկսում է ժպտալ: Շնորհիվ հոգու մաքրության՝ երեխաներն ավելի շատ բան կարող են տեսնել:

6. Ամպեր

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք փոքր հասակում նայում ամպերին և հաճախ տեսնում էինք զարդեր և կենդանիներ: Կանգնեք, վերև նայեք, հնարավոր է՝ ինչ-որ զարմանալի բան կտեսնեք: 3_640x269

7. Ջերմություն

Հաճելի ջերմության հանկարծակի զգացողությունը, որը հոսում է մարմնով, կարող է լինել պահապան հրեշտակի հանգստացնող գրկախառնությունը:

8. Խուլ ձայն

Բառացիորեն խոսել հրեշտակի հետ հնարավոր չէ, բայց դա չի նշանակում, որ նա չի փորձում շփվել մեզ հետ: Լինում է, որ հանգիստ իրավիճակում կարելի է լսել հազիվ լսելի ձայն:

9. Ներկայության զգացողություն

Չէ՞ որ լինում է, երբ Դուք զգում եք, որ Ձեր կողքին ինչ-որ մեկը կա, բայց իրականում ոչ մեկը չկա: Ավելի լավ է հավատալ, որ դա հրեշտակ է, այլ ոչ թե մեկ այլ բան:

10. Ծակծկող զգացողություն գագաթի շրջանում

Ծակծկոցի նմանվող ինչ-որ բան գագաթում նույնպես կարող է վկայել հրեշտակի ներկայության մասին: Քեզ ուղղակի մխիթարում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular