ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 արտահայտություն, որոնք հունից հանում են տղամարդուն

ՖՈՏՈ

168.am/Այն, ինչ չի կարելի ասել սիրած տղամարդուն ոչ մի դեպքում:

1. Մենք պետք է խոսենք: Ցանկանում եք ինտրիգ ստեղծել և դրա համար բազմիմաստ ձևով արտասանում եք՝ «Մենք պետք է խոսե՞նք»: Մոռացեք այդ արտահայտության մասին. հոգեբանների կարծիքով՝ տղամարդկանց մեծամասնությունն ընդունում են այն բացառապես բացասական: Փորձեք ասել՝ «Սիրելիս, ես անակնկալ ունեմ քեզ համար», կամ՝ «Սիրելիս, ես կուզենայի քեզ հետ քննարկել ստեղծված իրավիճակը»:

2. Կարող էիր և գլխի ընկնել: Եթե նույնիսկ Դուք շատ վիրավորված եք, ապա, միևնույն է, մի արտասանեք այս բառերը: Նախ՝ այն հնչում է շատ վիրավորական, և տղամարդու մոտ կարող է զգացողություն ձևավորվել, որ Դուք իրեն համարում եք ոչ այնքան խելացի: Երկրորդ՝ պետք է ընդունել այն փաստը, որ տղամարդն իրոք կարող է գլխի չընկնել, որովհետև տղամարդու գիտակցությունը մի փոքր այլ կառուցվածք ունի, և նրանք կարող են հաճախ ուղղակի նշանակություն չտալ այն բաներին, ինչի վրա շատ ուժեղ կենտրոնանում են կանայք:

3. Լավ, ավելի լավ է՝ ես անեմ: Այս արտահայտությունը կարող է փչացնել հարաբերությունները տղամարդու հետ: Ինչպե՞ս: Շատ պարզ: Նախ՝ եթե Դուք անընդհատ Ձեզ վրա վերցնեք նրա պարտականությունները, ապա վերջին հաշվով՝ ստիպված կլինեք բոլոր հարցերը լուծել ինքնուրույն: Բացի այդ, ըստ հոգեբանների, այս արտահայտությունը կարող է խթան հանդիսանալ տղամարդու մոտ կոմպլեքսներ առաջանալու համար: Չէ՞ որ նրանց գիտակցության մեջ Դուք թույլ եք, իսկ փաստացի հակառակն է դուրս գալիս: Դուք հեշտությամբ լուծում եք այն պրոբլեմները, որոնք ի սկզբանե համարվում են տղամարդկային:

4. Տղամարդ եղիր: Արտասանելով այս բառերը՝ Դուք կասկածի տակ եք դնում նրա տղամարդկությունը:

5. Դու պարտավոր ես: Այս արտահայտությունը կարող է դառնալ վերջի սկիզբը: Երբեք մի ասեք դա: Եվ հիշեք՝ ներդաշնակ հարաբերություններով ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ: Զույգերից յուրաքանչյուրն անում է այն, ինչն անհրաժեշտ է համարում: Եվ եթե նա իսկապես գնահատում է Ձեզ, ապա անպայման այնպես կանի, որպեսզի Դուք գոհ մնաք:

6. Դու նորից հանդիպում ես ընկերներիդ հե՞տ: Ներդաշնակ հարաբերությունների ոսկե կանոնը. երբեք մի սահմանափակեք Ձեր զուգընկերոջ ազատությունը: Ուղղակի տղամարդկանց ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հաստատել իրենց հաջողակ և անկախ արուի կարգավիճակը՝ իրենց նմանների մեջ:

7. Ինձ թվո՞ւմ է, թե՞ դու իսկապես գիրացել ես: Առաջին հայացքից այս արտահայտությունը թվում է միանգամայն անվնաս, բայց իրականում այն կարող է վիրավորել տղամարդուն: Չէ՞ որ տղամարդիկ անհանգստանում են իրենց արտաքինի մասին կանանցից ոչ պակաս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular