ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին

ՖՈՏՈ

Ծննդյան տարեթվի վերջին նիշը հատկապես կարևոր է։ Greatpicture.ru կայքը գրում է, որ այն կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Հին չինական օրացույցի համաձայն՝ յուրաքանչյուր պահի երկրում իշխում է 5 հիմնական տարերքներից մեկը՝ ծառ, կրակ, հող, օդ, ջուր։ Աստղագետները համողված են, որ այս տարերքները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն բնության, այլև մարդու բնավորության վրա։

1. Հող՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 8 և 9։ Այս մարդիկ վստահելի են և համբերատար։ Պատասխանատու են հարազատ անձանց նկատմամբ։ Շատ ամբիցիաներ ունեն։ Խնդիրները լուծում են աստիճանաբար թարմ գլխով։ Ինտուիցիան լավ է զարգացած։ Լավ են զարգացած բարոյահոգեբանական արժեքները։ Գնահատում են էթիկան ու կարգապահությունը, կարողանում են խելացիորեն օգտագործել իրենց ռեսուրսները։ Գումարի հետ լավ հարաբերություններ ունեն։

Զգացմունքներում զուսպ են, բայց սիրված լինելու կարիք ունեն։ Դաժան և կամակոր են։ Ցանկանում են վերահսկել ամեն ինչ, երբեմն ղեկավարվում են բացառապես իրենց շահերով և հետաքրքրություններով։ Կյանքում ամենաշատը վախենում են անհասկանալի իրավիճակներից։ Հողի գույնը դեղինն է։

2. Կրակ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 6 և 7։ Միշտ արկածների ցանկություն ունեն և երբեք չեն հրաժարվի որևէ նոր բան փորձել։ Ակտիվ և էներգիայով լի մարդիկ են, կարող են հրաշալի ղեկավար դառնալ, սիրում են մրցակցել և հաղթել։ Տանել չեն կարողանում միայնությունը՝ նախընտրելով իրենց շրջապատել մարդկանցով և մշտական շարժմամբ։ Չափազանց կապված են մտերիմների հետ, ցանկացած ճանապարհով պահում են ցանկացած ընտանեկան կապ։

Առանձնանում են բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, խելացի են, ընկերասեր, վճռական։ Նրանց թերություններից են ագրեսիվությունն ու նպատակներին ցանկացած ձևով հասնելու ձգտումը։ Չափազանց էմոցիոնալ են և համբերատար չեն։ Էգոիստ են, ամբիցիցիոզ։ Հազվադեպ են հաշվի նստում մյուսների հետ։ Կրակի գույնը կարմիրն է։

3. Ծառ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 4 և 5։ Առատաձեռն են։ Հավատարիմ են իրենց սկզբունքներին, սիրում են հետազոտել աշխարհը, վերլուծել տեղեկատվությունը։ Արտիստիկ են ու ստեղծագործ։ Աշխատասեր են, իրենց համար միշտ զբաղմունք են փնտրում՝ փորձելով մշտապես զբաղված լինել և կարծելով, որ աշխատանքն ուժերն օգտագործելու լավագույն եղանակն է։ Ինքնավստահությունը նրանց լավագույն հատկություններից մեկն է։ Միշտ երախտապարտ են այն ամենի համար, ինչ ունեն։

Հավատարիմ ընկերներ են, երբեք էգոիստ չեն, կարեկցող են։
Բացասական հատկություններից է շռայլությունը։ Կարող են պատասխանատվություն վերցնել ավելի շատ խնդիրների համար, քան ընդունակ են լուծել։ Որոշակի պայմաններում կարող են շատ կախված դառնալ մյուսներից և կորչել ամբոխի մեջ։ Ծառի գույնը կանաչն է։

4. Ջուր՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 2 և 3։ Գրավիչ են, արձագանքող, կարողանում են կարեկցել։ Ճկուն են և կարողանում են լողալ ալիքի ուղղությամբ։ Խելացի են և ստեղծագործ։ Հրաշալի երևակայություն ունեն և չեն վախենում օգտագործել այն։ Նրանց շարքում շատ փիլիսոփաներ և մտածողներ կան։ Հաղորդակցվելու իդեալական ունակություններ ունեն և կարող են շատ համոզիչ լինել։ Հարկավոր է նշել նաև դիվանագիտական կարողությունների մասին։ Անկախ են, հաճախ տիրապետում են մի քանի մասնագիտության։ Ինտուիցիան շատ լավ է զարգացած, կարող են տեսնել այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Լավ կազմակերպիչներ են, կատարողներ։

Կարող են փակ լինել և ոչ անկեղծ և երբեք գաղտնիքները չեն կիսում մյուսների հետ։ Միշտ փորձում են պարզ և հեշտ ելք գտնել։ Նրանց հարկավոր է սովորել ամուր կանգնել ոտքերի վրա և գնալ սեփական ճանապարհով։ Նրանց գույնը սևն է։

5. Մետաղ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 0 և 1։ Կենսախինդ են, անկախ, ինքնուրույն։ Սիրում են իրենք իրենց, բայց կարողանում են հոգ տանել մյուսների նկատմամբ ու հարգել նրանց։ Որպես կանոն՝ բավական զուսպ են։ Ձգտում են կարգապահության, գերադասում են հավասարակշռություն, մաքրություն։ Վստահելի են, վճռական։ Երբ նրանք գիտեն, թե ինչ են փնտրում և ինչ են ցանկանում, ապա կարելի է միայն նախանձել վճռականությանը։ Խոչընդոտներն ու անհաջողությունները երբեք չեն կարող ստիպել նրանց շեղվել ճանապարհից։ Կարողանում են բոլոր խնդիրներ հեշտությամբ լուծել։ Չեն վախենում միայնությունից։

Բացասական հատկությունների շարքին է դասվում իմպուլսիվությունը։ Գիտակցաբար կամ առանց գիտակցելու նրանք ձգտում են շքեղության, գումարի և իշխանության։ Հաճախ կարող են կամակոր լինել։ Մետաղի գույնը սպիտակն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular